«Շատերի մուրազն էլ փորը կմնա, ոչինչ հանգիստ եղի»․ կոշտ զրույց Վարդան Ղուկասյանի և ավագանու ՔՊ-ական անդամի միջև
Գյումրու ավագանու այսօրվա արտահերթ նիստում իրավիճակը փոքր-ինչ լարվեց, երբ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջարկեց պատմամշակութային շինություններից մեկի՝ «Ճերմակ» հիվանդանոցի շենքի վերաբերյալ նախորդ ավագանու՝ 2023 թվականի փետրվարի 14-ին ընդունած որոշումը ճանաչել ուժը կորցրած։ Ըստ այդ որոշման՝ ավագանին իր համաձայնությունն էր տվել համայնքի սեփականություն հանդիսացող պատմական շենքը աճուրդով օտարման ներկայացնելու։ «Կարճ-կոնկրետ խոսենք, «Ճերմակ» հիվանդանոցի մասին է խոսքը, մենք … Read more