Այսօր Գյումրու ավագանու նիստից հետո քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով «Սև Բերդ» ամրոցի՝ անօրինական ճանապարհով ձեռք բերելու մասին հնչեցված հարցին, պատասխանեց․ «Ես Բալասանյան Սամվելին չեմ հարգում, բայց «Սև Բերդը» ինքը սարքել է, գիտեք ինչ կա, ինչ-որ ճիշտն է, ճիշտը պիտի ասել։
Էդ ավիրվածությունը ինքը սարքել է, ուղղակի դիմացի կանաչ տարածքներ է մասնավորեցրել, բայց շենքը ինքը գնել է, գնել է անհատից, մասնավորից, ես դա հստակ գիտեմ։ Ես իրեն չեմ ընդունում, չեմ հարգում ընդհանրապես, իր ապրածը, ինչ-որ արել է իմ նկատմամբ, չեմ հարգում, բայց ինչ-որ ճիշտն է, ճիշտն եմ ասում, նմանատիպ կառույց, որ կառուցել է, հանրապետությունում չկա, էդ էլ ասեմ ձեզ, բայց որ դիմացի կանաչների մեջ շենք-շինություններ է կառուցել, այ, դա ուրիշ բան է»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: