Կարող էինք շարունակել, բայց դա կհանգեցներ անդադար պատերազմների․ Իլհամ Ալիեւ

«Որպես երկիր, որպես ազգ՝ շատ դժվար ժամանակներ ենք ապրել՝ կորցնելով տարածքներ։ Մեկ միլիոն մարդ անօթեւան, ներքին տեղահանված էր դարձել։ Բայց մենք հույսը չկորցրինք։ Մենք մեր խիզախությունը չկորցրինք՝ արդարությունը, միջազգային իրավունքը եւ մեր ինքնիշխանությունը վերականգնելու համար։ Մեզնից 30 տարի պահանջվեց»։ Դավոսի ամենամյա տնտեսական ֆորումի շրջանակում կայացած «Սահմանելով Եվրասիայի տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկման ժամանակ այս մասին … Read more

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է պանելային քննարկման՝ Ադրբեջանի, Սերբիայի նախագահների և Թուրքիայի Լիմակ ընկերության ներկայացուցչի հետ

Հունվար 20,2026 22:44 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում մասնակցել է «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Թուրքիայի և Լիմակ ընկերության ներկայացուցիչ Էբրու Օզդեմիրի հետ։ Նախագահն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևոր դերակատարությանը Հարավային Կովկասի երկրների տնտեսական զարգացման, … Read more

Վահագն Խաչատուրյանը Լեհաստանի նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է արդյունավետ համագործակցության զարգացման համար անհրաժեշտ քայլերի ներդրման կարևորությունը

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների սերտ համագործակցության օրակարգային հարցեր՝ քաղաքական, ֆինանսատնտեսական, գործարար և կրթական ոլորտներում: Երկուստեք ընդգծվել է արդյունավետ համագործակցության զարգացման համար անհրաժեշտ քայլերի ներդրման կարևորությունը, մասնավորապես փոխգործակցության նոր ծրագրերի մշակման և ներդրումային նախաձեռնությունների խթանման … Read more

Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Ֆինլանդիայի հաջողված փորձը մի շարք ոլորտներում, մասնավորապես հանրակրթության բնագավառում

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Ստուբիի հետ։ Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել իր ֆինլանդացի պաշտոնակցին՝ տարիների ընթացքում Հայաստանին և տարածաշրջանում խաղաղության գործընթացին ցուցաբերված հետևողական աջակցության համար։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրողություններին և ընթացիկ զարգացումներին առնչվող հարցեր՝ կարևորելով կայունության, խաղաղության և համագործակցության ամրապնդմանն … Read more

Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև քաղաքական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև քաղաքական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կապերի խորացման և գործնական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային … Read more

Շվեյցարիայում ՀՀ նախագահը հանդիպել է նաև Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում վերապատրաստվող հայաստանցի ուսուցիչների հետ

Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN)՝ համաշխարհային գիտական առաջատար կենտրոններից մեկը։ Այցի ընթացքում նախագահը շրջել է կենտրոնի լաբորատոր համալիրներում, ծանոթացել իրականացվող կիրառական և գիտահետազոտական աշխատանքներին, ինչպես նաև CERN-ում գործող միջազգային գիտական ու կրթական ծրագրերին։ Նշվել է, որ 1998 թվականից CERN-ն իրականացնում է ուսուցիչների վերապատրաստման միջազգային … Read more

Նախագահը շրջայց է կատարել եկեղեցում, զրուցել Ժնևի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հունվար 18,2026 22:45 Շվեյցարիայի Համադաշնություն աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Հանրապետության նախագահին դիմավորել և ողջունել է Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալջանյանը։ Նախագահը շրջայց է կատարել եկեղեցում, զրուցել Ժնևի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և հակիրճ մանրամասներ ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում առկա իրավիճակի և զարգացումների … Read more

Պետք է ձգտենք վերագտնել ներքին խաղաղությունը, ամրապնդել համերաշխությունն ու միասնությունը, լինել ներողամիտ և պատասխանատու միմյանց ճակատագրի հանդեպ. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը. Սիրելի՛ հայրենակիցներ, Սուրբ Ծննդյան աստվածային խորհուրդը մեզ կրկին հիշեցնում է, որ ամենամեծ ուժը հավատն է, իսկ ամենամեծ արժեքը՝ սերը մարդու հանդեպ։ Այս նվիրական օրը բոլորս պետք է ձգտենք վերագտնել ներքին խաղաղությունը, ամրապնդել համերաշխությունն ու միասնությունը, լինել ներողամիտ և պատասխանատու միմյանց ճակատագրի հանդեպ։ Թող Սուրբ Ծննդյան լույսը զորացնի մեր հոգիները, ամրացնի … Read more