Անի Ամիրաղյանը ITF W35 մրցաշարի 1/8 եզրափակչում է

Անթալիայում անցկացվող ITF W35 մրցաշարում Հայաստանը ներկայացնող Անի Ամիրաղյանը անհատական պայքարում երրորդ հաղթանակն է տարել: 1/16 եզրափակչում հայ թենիսիստուհին 7:6, 4:6, 6։3 հաշվով հաղթանակ է տարել Բրիանա Ժաբոյի (Ռումինիա) նկատմամբ և դուրս եկել 1/8 եզրափակիչ: Որակավորման փուլի առաջին խաղում Ամիրաղյանը 6։3, 6։1 հաշով հաղթել էր Տիմեո Գրոսին (Սլովակիա), երկրորդ խաղում՝ 6։2, 6։0 հաշվով առավելության էր … Read more

Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել կիսաեզրափակիչ․ ATP-250

Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել Հոնկոնգում անցկացվող թենիսի ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Զուգախաղի քառորդ եզրափակչում ռուսաստանցի թենիսիստները 6:3, 3:6, 10:4 հաշվով հաղթել են Ֆրանսիայի ներկայացուցիչներ Տեո Արիբաժեին և Ալբանո Օլիվետիին: 1/8 եզրափակչում Խաչանով-Ռուբլյով զույգը պարտության էր մատնել Չեխիայի ներկայացուցիչներ Պետր Նոուզին և Պատրիկ Ռիկլին՝ 6:7 (5:7), 6:3, 1:0 (11:9)։

Արման Ծառուկյանը չեմպիոնական մենամարտ չստացավ նաև Դեն Հուքերի դեմքին գլխով հարվածելու համար․ UFC նախագահ

Խառը մենամարտերի UFC առաջնության նախագահ Դանա Ուայթը պարզաբանել է, թե ինչու թեթև քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) չեմպիոնական մենամարտ չի ստացել: «Մի շարք հանգամանքների պատճառով է այս որոշումը կայացվել: Պատճառներից մեկն էլ Դեն Հուքերի հետ հայացքների մենամարտի ժամանակ դեմքին գլխով հարվածելն էր: Թեկնածուների ընտրության ժամանակ մեզ համար կարևոր են … Read more

Գագիկ Սարգսյան. «Ցանկացած մարզիկ նախ եւ առաջ ՀՀ քաղաքացի է եւ ունի անձնական համոզմունքներ, տարբեր հարցերի շուրջ սեփական դիրքորոշում ունենալու սահմանադրական իրավունք»

Վերջին օրերի տեղեկատվական դաշտում ամենաքննարկվող թեմաներից մեկը դահուկավազքի Tour de Ski-ի ժամանակ մարզումային շապիկի վրայի «Ադրբեջան» գրությունը կպչուն ժապավենով փակելու համար մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կողմից Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Միքայել Միքայելյանին տուգանելն է։ Այդ առիթով մարզիկը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ արածի համար չի զղջում եւ որ իր համար արժանապատվությունն ու հայրենիքը ամեն … Read more

Ծառուկյանը՝ Մախաչովի հետ չկայացած մենամարտի մասին․ Կարող է վիրահատություն պահանջվել

10 հունվարի 2026 – 13:04 AMT PanARMENIAN.Net – Խառը մենամարտերի մարտիկ Արման Ծառուկյանը, որը UFC-ում հանդես է գալիս թեթև քաշային կարգում, բլոգեր Ադին Ռոսի փոդքասթում պատմել է, թե ինչու է 2025 թվականին Իսլամ Մախաչովի դեմ մենամարտից դուրս եկել թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտու համար: Ծառուկյանի խոսքով՝ ինքը պատրաստ է եղել մենամարտին, սակայն ցավ է զգացել, … Read more

Մեր թիմի ոգին վճռորոշ դեր խաղաց. Էնրիկե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ, իսպանացի Լուիս Էնրիկեն մեկնաբանել է «Մարսելի» նկատմամբ հաղթանակը Ֆրանսիայի սուպերգավաթի եզրափակչում: «ՊՍԺ-ն այդքան էլ լավ խաղ չցուցադրեց։ Բարդ հանդիպում էր: «Մարսելը» շատ լավ էր հանդես գալիս, բայց իմ թիմն այլ վերաբերմունք ուներ: Մեր թիմի ոգին վճռորոշ դեր խաղաց։ 11-մետրանոցներն օգնեցին մեզ: Երջանիկ ենք: Այս հաղթանակը շատ կարեւոր էր մեր երկրպագուների համար։ Եզրափակչում … Read more

Կա հնարավորություն, որ Մբապեն մասնակցի եզրափակչին․ Ալոնսո

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վասնվածքից հետո հնարավոր է խաղադաշտ վերադառնա Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում: «Նա իրեն շատ լավ է զգում, վիճակը զգալիորեն բարելավել է։ Կա հնարավորություն, որ նա մասնակցի եզրափակչին», – «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի խոսքերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը։ Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա հունվարի 11-ին, որտեղ «Ռեալը» … Read more

Մրցակիցը մեզանից շատ ավելի լավ էր խաղում․ Վալվերդեի խոստովանությունը

«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, ով Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով բացել էր «Ատլետիկոյի» դեմ խաղի հաշիվը, կիսվել է տպավորություններով։ «Սա տարվա առաջին գոլն էր։ Այդքան խաղ առանց գոլի մնալուց հետո սա հիանալի հանդիպում էր նորից աչքի ընկնելու և հաղթելու համար։Սակայն մենք պետք է նաև ինքնաքննադատ լինենք․ մենք պահեր ունեինք, սակայն նրանք՝ շատ ավելին … Read more

«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 10:1 (տեսանյութ)

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Անգլիայի գավաթի խաղարկության երրորդ շրջանում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Էքսեթեր Սիթիին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 10:1 հաշվով (տեսանյութ)։ «Մանչեսթեր Սիթիում» նորամուտը գոլով նշեց հարձակվող Անտուան Սեմենյոն։ Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի պաշտպան Ռիկո Լյուիսը։ Աչքի ընկան նաեւ անգլիացի պաշտպան Մաքս Ալեյնը, իսպանացի կիսապաշտպան Ռոդրին, հոլանդացի կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսը, անգլիացի կիսապաշտպան … Read more