Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վասնվածքից հետո հնարավոր է խաղադաշտ վերադառնա Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում:
«Նա իրեն շատ լավ է զգում, վիճակը զգալիորեն բարելավել է։ Կա հնարավորություն, որ նա մասնակցի եզրափակչին», – «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի խոսքերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը։
Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա հունվարի 11-ին, որտեղ «Ռեալը» կմրցի «Բարսելոնայի» հետ:
Կիսաեզրափակչում «Ռեալը» 2:1 հաշվով հաղթել էր «Աթլետիկոյին», «Բարսելոնան» 5:0 հաշվով՝ Բիլբաոյի «Աթլետիկին»։