Մրցակիցը մեզանից շատ ավելի լավ էր խաղում․ Վալվերդեի խոստովանությունը

«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, ով Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով բացել էր «Ատլետիկոյի» դեմ խաղի հաշիվը, կիսվել է տպավորություններով։

«Սա տարվա առաջին գոլն էր։ Այդքան խաղ առանց գոլի մնալուց հետո սա հիանալի հանդիպում էր նորից աչքի ընկնելու և հաղթելու համար։
Սակայն մենք պետք է նաև ինքնաքննադատ լինենք․ մենք պահեր ունեինք, սակայն նրանք՝ շատ ավելին ունեին։ Կարծում եմ՝ մրցակիցը մեզանից շատ ավելի լավ էր խաղում։ Մենք պետք է շտկենք դա և շարունակենք կատարելագործվել։ Սա ֆուտբոլի մի մասն է, և մենք պետք է կարողանանք դիմանալ ճնշմանը, գրոհել և միասնական լինել։

Միշտ ցանկանում ես հաղթական մեկնարկ ունենալ։ Շատ դժվար է, երբ սկսում ես պարտվելով և ստիպված ես լինում բեկել խաղի ընթացքը։ Արագ գոլից հետո մենք մի փոքր թուլացանք, և մեզ համար դժվար էր պահել գնդակն ու թելադրել մեր խաղը»,-ասել է Վալվերդեն։

Leave a Comment