«Այնտրախտը» երազում է Խաբի Ալոնսոյին հրավիրելու մասին

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» Դինո Տոպմյոլերի պաշտոնանկությունից հետո դիտարկում է Մադրիդի «Ռեալի» նախկին մարզչի թեկնածությունը։ Թեև թիմը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում, բայց գործարքի հավանականությունը չափազանց փոքր է։

Գերմանիայում լուրեր են շրջանառվում Խաբի Ալոնսոյի հնարավոր վերադարձի մասին, այս անգամ՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գլխավոր մարզչի պաշտոնում, որը թափուր է մնացե Դինո Տոպմյոլերի հեռացումից հետո։ Ըստ Bild-ի տեղեկությունների Տոպմյոլերի հեռացման պատճառը անհաջող արդյունքների շարքն է։ 18 տուրում բաց թողած 39 գնդակով «Այնտրախտը», որը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի յոթերորդ հորիզոնականը, ունի Բունդեսլիգայի ամենաթույլ պաշտպանություններից մեկը, ինչն էլ դրդել է ղեկավարությանը դիմել կտրուկ փոփոխությունների։

Չնայած մեծ հետաքրքրությանը, քիչ հավանական է, որ Ալոնսոն կրկին կգլխավորի գերմանական թիմ։ «Բայերում» ունեցած փայլուն հաջողությունից հետո Ալոնսոն, նախքան Մադրիդ տեղափոխվելը, գտնվում էր այնպիսի թիմերի ուշադրության կենտրոնում, ինչպիսիք են «Բավարիան» և «Լիվերպուլը»։ Վերադարձը «Այնտրախտ», բացի ակումբի համար ֆինանսական մեծ բեռ լինելուց, իսպանացու կարիերայի համար հետքայլ կհամարվի։

Leave a Comment