Կվերադառնամ ապրիլ-հունիս ամիսներին․ Տոպուրիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Տոպուրիան X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, թե երբ է նախատեսում վերադառնալ օկտագոն։

Հիշեցնենք, որ նա կարիերայում դադար էր վերցրել ընտանեկան լուրջ խնդիրների պատճառով։ Գործընթացը կապված է եղել ամուսնալուծության, ինչպես նաև նախկին կնոջ կողմից իրեն ուղղված ընտանեկան բռնության և շորթման մեղադրանքների հետ։

«Կվերադառնամ ապրիլ-հունիս ամիսներին։ Կմենամարտեմ Փիմբլեթ – Գեյջի զույգի հաղթողի հետ», – գրել է Տոպուրիան։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Լաս Վեգասում կայանալիք UFC 324 մրցաշարի շրջանակներում Փեդի Փիմբլեթը կմենամարտի ամերիկացի Ջասթին Գեյջիի հետ՝ UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար։

Leave a Comment