Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարիերան կշարունակի արգենտինական «Բարակաս Սենտրալում»։ Ակումբը պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլիստի տեղափոխության մասին։
Գործարքը կայացել է վարձակալական հիմունքներով։ 29-ամյա Բրիասկոն «Բարակաս» է տեղափոխվել «Բոկա Խունիորսից»՝ անվճար և առանց հետագա գնման իրավունքի։
Նախորդ մրցաշրջանը հայ ֆուտբոլիստն անցկացրել էր «Խիմնասիա Լա Պլատայում»։ Նա իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Ուրականում»։
Որպես Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ՝ Բրիասկոն մասնակցել է 18 հանդիպման։