Ֆլիկը հուսով է, որ 18-ամյա ֆուտբոլիստը կմնա «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հստակեցրել է դիրքորոշումը թիմի 18-ամյա կիսապաշտպան Մարկ Բերնալի վերաբերյալ։

Չնայած մամուլում շրջանառվող լուրերին, թե երիտասարդ ֆուտբոլիստը կարող է վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ, գերմանացի մասնագետը հայտնել է, որ հույս ունի նրան տեսնել կատալոնական ակումբի կազմում։

«Հույս ունեմ, որ նա կմնա։ Իմ դիրքորոշումը հստակ է, թեև ֆուտբոլում երբեք չես կարող կանխատեսել, թե ինչ կպատահի։ Նա արդեն ապաքինվել է վնասվածքից, աստիճանաբար բարելավում է խաղը։ Մարկը մեծ ներուժ ունի, և մենք ցանկանում ենք օգնել նրան՝ այն բացահայտելու», – նշել է Ֆլիկը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ընթացիկ 2025/26 մրցաշրջանում Բերնալը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 12 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment