Ֆլորենտինո, հեռացի՛ր․ «Ռեալի» երկրպագուների պահանջը

Մադրիդի «Ռեալի» երկրպագուները Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրի՝ «Լևանտեի» դեմ տնային հանդիպման ընթացքում (2-0) իրենց դժգոհությունն են արտահայտել ակումբի ղեկավարության դեմ։

Ինչպես հաղորդում է The Athletic-ը, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում հավաքված երկրպագուները վանկարկել են․ «Ֆլորենտինո, հեռացի՛ր»։

Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը ակումբը ղեկավարում է 2009 թվականից։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 2000-2006 թվականներին։

Երկրպագուների զայրույթը պայմանավորված է թիմի վերջին անհաջող ելույթներով: Մասնավորապես, հունվարի 14-ին «Ռեալը» դուրս էր մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից՝ 1/8 եզրափակչում 2-3 հաշվով զիջելով Սեգունդան ներկայացնող «Ալբասետեին»։ Դրանից օրեր առաջ մադրիդյան թիմը պարտություն էր կրել նաև Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում «Բարսելոնայից»։

Լա լիգայի 20 տուրերից հետո, Մադրիդի «Ռեալը» վաստակել է 45 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

Leave a Comment