«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ամփոփել է Լա Լիգայի 20-րդ տուրի արտագնա խաղը «Ռեալ Սոսյեդադի» հետ, որում կատալոնացիները պարտվել են 1:2 հաշվով։ Մարզիչը խիստ քննադատության է ենթարկել հանդիպման գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյին և վերլուծել թիմի խաղը։
Խաղի ընթացքում մրցավարը VAR-ի միջամտությունից հետո չեղարկել է «Բարսելոնայի» երկու գոլը։ Չնայած Ֆլիկը սովորաբար դրական է արտահայտվում իսպանական մրցավարության մասին, այս անգամ նա բացառություն է արել։
«Ես միշտ լավ եմ խոսում Լա Լիգայի մրցավարների մասին, բայց այս տղան… Բոլորը գիտեն՝ ինչպիսին է նա։ Ֆրենկին ասաց, որ մրցավարը մեծամիտ է, և նա ճիշտ էր։ Բոլորը տեսան, թե ինչ արեց նա այս երեկո։ Չգիտեմ՝ Իսպանիայում մրցավարների հետ շփման ընդհանուր խնդիր կա՞, թե՞ ոչ, բայց Խիլ Մանսանոյի հետ հաստատ կա հաղորդակցման խնդիր», – նշել է Ֆլիկը։
Գերմանացի մասնագետը հայտնել է, որ հիասթափված է արդյունքից, բայց ոչ թիմի ցուցադրած խաղից։ Նա ընդգծել է, որ պարտության պատճառներն էին պաշտպանությունում թույլ տված սխալները և հարձակման գծում անհաջողությունը։ Ամեն դեպքում, Ֆլիկը նշել է, որ պետք է ընդունել պարտությունը, էներգիա չվատնել մրցավարի վրա և կենտրոնանալ հաջորդ կարևոր հանդիպումներին։