Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի արձագանքը երկրպագուների բողոքի ակցիային։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 20-րդ տուրի «Լևանտեի» դեմ հանդիպման ժամանակ երկրպագուները վանկարկումներով պահանջել էին ակումբի նախագահի հրաժարականը։
Սակայն, ինչպես հայտնում է Madrid Zone-ը, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում տիրող դժգոհության ալիքը այնքան էլ չի անհանգստացրել Պերեսին։ Ըստ աղբյուրի՝ տրիբունայում գտնվող նախագահը, լսելով վանկարկումները, ժպտալով հարցրել է.
«Նրանք իմ մասի՞ն են խոսում»։
Չնայած տրիբունաներում տիրող լարվածությանը՝ խաղադաշտում «Ռեալին» հաջողվել է հաղթանակ տանել։ Մադրիդյան թիմը «Լևանտեին» հաղթել է 2-0 հաշվով՝ Կիլիան Մբապեի և Ռաուլ Ասենսիոյի խփած գոլերի շնորհիվ։
Սա «Ռեալի» երկրորդ հանդիպումն էր նոր գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի գլխավորությամբ։