ՖԻՖԱ-ն 75 մլն դոլար կհատկացնի Գազայի հատվածում ֆուտբոլային նախագծերի համար

ՖԻՖԱ-ն 75 միլիոն դոլար կհատկացնի Գազայի հատվածում ֆուտբոլային նախագծեր իրականացնելու համար․ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստում։ Նրա խոսքով՝ «Խաղաղության խորհրդի» անդամները 7 միլիարդ դոլար են հատկացրել Գազայի վերականգնման հիմնադրամին, իսկ ՄԱԿ-ը 2 միլիարդ դոլար կհատկացնի մարդասիրական օգնության համար։

Ադելիա Պետրոսյանը 6-րդն է Օլիմպիական խաղերում

20 փետրվարի 2026 – 11:19 AMT PanARMENIAN.Net – Գեղասահքի Ռուսաստանի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանն Իտալիայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կանանց մենասահքում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Նա վաստակել է 214․53 միավոր։ Ադելիան ընկել է քառակի պտույտով ցատկ կատարելիս։ Ազատ ծրագիրը նա կատարել է «Nocturne No. 1 in D Minor» և «Yo soy María» ստեղծագործությունների ներքո։ … Read more

«Նոայի» հաղթանակը ճանաչվել է լավագույնը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» գրանցած պատմական հաղթանակը նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» նկատմամբ արժանացել է միջազգային բարձր գնահատականի։ ՈւԵՖԱ-ի կողմից իրականացված պաշտոնական հարցման և երկրպագուների քվեարկության արդյունքներով՝ հայկական ակումբի ելույթը ճանաչվել է շաբաթվա լավագույնը (Performance of the Week)։ Սեփական հարկի տակ 1-0 հաշվով … Read more

«Նոան» հաղթանակ տարավ «ԱԶ Ալկմարի» նկատմամբ

20 Փետրվար, 2026 9:35 Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց Նիդերլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմարին»։ Հայաստանի չեմպիոնի հաղթական գոլը 53-րդ րոպեին տպավորիչ հարվածով խփեց թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանը։ Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին, Ալկմարում, մեկնարկը Երևանի ժամանակով՝ ժամը 23:55-ին։ … Read more

Ադելիա Պետրոսյանն Իտալիայի օլիմպիական խաղերում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանն Իտալիայի օլիմպիական խաղերում վաստակեց 214,53 միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Նա ազատ ծրագրում ելույթ ունեցավ «Nocturne No. 1 in D Minor» և «Yo soy María» ստեղծագործությունների ներքո։ Ոսկե մեդալի արժանացավ ամերիկուհի Ալիսա Լյուն՝ վաստակելով 226,79 միավոր: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին Ճապոնիայի ներկայացուցիչներ Կաորի Սակամոտոն և Ամի Նակաին:

Այս դիմակայության ելքը դեռևս կանխորոշված չէ․ Կիվուն մեկնաբանել է «Ինտերի» պարտությունը

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում նորվեգական «Բուդյո-Գլիմտից» կրած անակնկալ պարտությունը 1-3 հաշվով: «Մրցակիցն ավելի լավ էր հարմարված այս խաղադաշտին, սակայն դա չի կարող արդարացում լինել մեզ համար: Մենք գիտեինք, որ «Բուդյո-Գլիմտը» բարդ մրցակից է, որն այս մրցաշրջանում խնդիրներ է ստեղծել նույնիսկ այնպիսի ակումբների համար, ինչպիսիք են … Read more

Մրցավարները «սպանում են» «Բարսելոնան»․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան սուր քննադատության է ենթարկել Իսպանիայի մրցավարական կորպուսին՝ բացահայտ խոսելով իսպանական ֆուտբոլում երկակի ստանդարտների մասին։ Կատալոնական ակումբի ղեկավարը պնդում է, որ մրցավարները կանխակալ վերաբերմունք են ցուցաբերում իր թիմի նկատմամբ, մինչդեռ Մադրիդի «Ռեալը» վայելում է նրանց աջակցությունը։ «Երբ մենք վատ խաղ ենք ցուցադրում, մրցավարները փորձում են վերջնականապես «սպանել» մեզ, իսկ երբ խնդիրներ են … Read more

Սպերցյանն ի զորու է խաղալ «Ռեալում» կամ «Բարսելոնայում». Լուկաս Օլասա

Ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Լուկաս Օլասան բարձր է գնահատել իր թիմակից Էդուարդ Սպերցյանի խաղային որակներն ու մասնագիտական հեռանկարները։ «Անկեղծ ասած՝ կցանկանայի, որ քանի դեռ ես այստեղ եմ, նա մնար մեզ հետ, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն ակումբն ու անձամբ ֆուտբոլիստը։ Իսպանիայի առաջնությունում, որտեղ ես նախկինում հանդես եմ եկել, նա իրեն հիանալի կդրսևորեր և կկարողանար խաղալ … Read more

Մենք չափազանց դանդաղ էինք խաղում և քիչ կրեատիվություն ցուցաբերեցինք․ «ԱԶ Ալկմարի» կիսապաշտպանը՝ «Նոայի» դեմ խաղի մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Հոլանդական «ԱԶ Ալկմարի» 20-ամյա կիսապաշտպան Կես Սմիթը վնասվածքից հետո իր վերադարձը նշեց Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի՝ «Նոայի» դեմ խաղում (0:1): Հանդիպման վերջին վայրկյաններին նա կարող էր փրկել իր թիմին պարտությունից, սակայն մեր թիմի դարպասապահը վերջին պահին փրկեց իրավիճակը: «Կարծում եմ՝ շատ մոտ էի գոլին,- նշել է Սմիթը հոլանդական լրատվամիջոցների հետ … Read more