Ադելիա Պետրոսյանը 6-րդն է Օլիմպիական խաղերում

Ադելիա Պետրոսյանը 6-րդն է Օլիմպիական խաղերում

20 փետրվարի 2026 – 11:19 AMT

PanARMENIAN.Net – Գեղասահքի Ռուսաստանի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանն Իտալիայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կանանց մենասահքում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Նա վաստակել է 214․53 միավոր։

Ադելիան ընկել է քառակի պտույտով ցատկ կատարելիս։

Ազատ ծրագիրը նա կատարել է «Nocturne No. 1 in D Minor» և «Yo soy María» ստեղծագործությունների ներքո։

Օլիմպիական չեմպիոն է դարձել ամերիկուհի Ալիսա Լյուն, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են ճապոնացիներ Կաորի Սակամոտոն և Ամի Նակաին:

Կարճ ծրագրից հետո Պետրոսյանը 5-րդն էր: 1960 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը մեդալ չի նվաճել ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքում:

Leave a Comment