Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում նորվեգական «Բուդյո-Գլիմտից» կրած անակնկալ պարտությունը 1-3 հաշվով:
«Մրցակիցն ավելի լավ էր հարմարված այս խաղադաշտին, սակայն դա չի կարող արդարացում լինել մեզ համար: Մենք գիտեինք, որ «Բուդյո-Գլիմտը» բարդ մրցակից է, որն այս մրցաշրջանում խնդիրներ է ստեղծել նույնիսկ այնպիսի ակումբների համար, ինչպիսիք են «Մանչեսթեր Սիթին» ու «Ատլետիկոն»: Թեև մենք հրահանգել էինք ճնշում գործադրել պաշտպանների վրա, խնդիրն այլ էր. որոշ դրվագներում մեզ պարզապես զարմացրեց նրանց արագությունը հակագրոհելիս: Այնուամենայնիվ, մենք վատ տեսք չունեինք, և այս դիմակայության ելքը դեռևս կանխորոշված չէ։
Առջևում պատասխան խաղն է, և մենք կփորձենք ռևանշի հասնել «Սան Սիրոյում»: Մեր նպատակն է դուրս գալ հաջորդ փուլ, և մենք հասկանում ենք, թե որքան ուժեղ է մրցակիցը», — Կիվուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Պատասխան հանդիպումը կկայանա Միլանում՝ փետրվարի 24-ին: