«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան սուր քննադատության է ենթարկել Իսպանիայի մրցավարական կորպուսին՝ բացահայտ խոսելով իսպանական ֆուտբոլում երկակի ստանդարտների մասին։
Կատալոնական ակումբի ղեկավարը պնդում է, որ մրցավարները կանխակալ վերաբերմունք են ցուցաբերում իր թիմի նկատմամբ, մինչդեռ Մադրիդի «Ռեալը» վայելում է նրանց աջակցությունը։
«Երբ մենք վատ խաղ ենք ցուցադրում, մրցավարները փորձում են վերջնականապես «սպանել» մեզ, իսկ երբ խնդիրներ են ունենում մյուսները, օրինակ «Ռեալը», նրանց օգնության են հասնում։ «Ռեալի» խաղացողները հիանալի սուզվել են սովորել. նրանք պրոֆեսիոնալ կերպով են «սուզվում ավազանը»»,- հեգնանքով նշել է Լապորտան՝ ակնարկելով մրցակցի կողմից խաղադաշտում սիմուլյացիաների վարպետության մասին։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ձախողել է վերջին երկու հանդիպումները։ Նախ՝ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում թիմը ջախջախիչ պարտություն է կրել Մադրիդի «Ատլետիկոյից» (0-4), այնուհետև Լա լիգայի շրջանակներում զիջել «Ժիրոնային» (1-2)։ Երկու դեպքում էլ հանդիպումները չեն անցել առանց մրցավարական աղմկահարույց որոշումների։