Ես ցնցված էի․ ՖԻՖԱ-ի նախագահն արձագանքել է Վինիսիուսի շուրջ ծագած սկանդալին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն մեկնաբանել է «Բենֆիկայի» և «Ռեալի» խաղում տեղի ունեցած միջադեպը։ Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում մադրիդյան թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, ըստ իր պնդման, ենթարկվել էր ռասիստական բնույթի վիրավորանքների։ ​«Ես ցնցված էի։ Կատարվածն ինձ խորապես վշտացրեց։ Մեր հասարակության մեջ ռասիզմը բացարձակապես տեղ չունի։ Պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն»,- Ինֆանտինոյի … Read more

Ռոնալդուն հատուկ խնդրանքով դիմել է «Ալ-Նասրի» գլխավոր մարզչին

«Ալ-Նասրի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է սահմանափակել իր մասնակցությունը թիմի հանդիպումներին՝ կենտրոնանալով միայն կարևորագույն խաղերի վրա։ 41-ամյա ֆուտբոլիստը դիմել է թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսին՝ խնդրելով իրեն հնարավորինս քիչ ընդգրկել ԱՖԿ-ի Չեմպիոնների լիգայի հանդիպումներում՝ մինչև մրցաշարի վճռորոշ փուլերի մեկնարկը։ Հարձակվողի նպատակը ավելորդ ծանրաբեռնվածությունից խուսափելն է։ Ռոնալդուն ցանկանում է էներգիան խնայել առանցքային մրցավեճերի համար և աշխարհի … Read more

«Մարսելը» նոր մարզիչ ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Մարսելի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է թիմի նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։ Ակումբի ղեկը ստանձնել է 48-ամյա սենեգալցի մասնագետ Հաբիբ Բեյեն։ Մինչ այս նշանակումը Բեյեն գլխավորում էր «Ռենը», որի հետ համագործակցությունը դադարեցրել էր ընթացիկ ամսվա սկզբին։ Հատկանշական է, որ սենեգալցին ակումբին ծանոթ է, նա խաղացել է թիմում 2003-ից 2007 թվականներին։ Գլխավոր մարզչի պաշտոնում Բեյեն փոխարինելու … Read more

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը փետրվարի 21-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում։ Թիմը կնախապատրաստվի ՈՒԵՖԱ 2025/2026 Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլին։ Մեր ընտրանին B լիգայում է։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Մրցաշարը կանցկացվի Լյուքսեմբուրգում փետրվարի 25-ից մարտի 6-ը։ Մեր թիմի առաջին հանդիպումը փետրվարի 27-ին է, մրցակիցը Բելառուսի հավաքականն է։ Մարտի 2-ին Հայաստանի … Read more

«Բենֆիկան» աջակցում է ՈւԵՖԱ-ի հետաքննությանը և պաշտպանում իր ֆուտբոլիստին

Լիսաբոնի «Բենֆիկան» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել «Վինիսիուսի գործով»։ Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը մեղադրել էր լիսաբոնյան ակումբի խաղացող Ջանլուկա Պրեստիանիին խաղի ընթացքում ռասիզմ դրսևորելու մեջ։ Պորտուգալական ակումբն իր հայտարարության մեջ աջակցություն է հայտնել ՈւԵՖԱ-ի հետաքննությանը և պատրաստակամություն հայտնել համագործակցել՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար։ «Բենֆիկան» ևս … Read more

ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել «Բենֆիկա»-«Ռեալ» խաղում գրանցված ռասիստական միջադեպի առթիվ

ՈւԵՖԱ-ն կարգապահական հետաքննություն է սկսել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Բենֆիկա» — «Ռեալ» Մադրիդ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Եվրոպական ֆուտբոլային կառույցը մտադիր է հարցաքննել միջադեպի բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ Կիլիան Մբապեին։ Ֆրանսիացի աստղը խաղից հետո հրապարակայնորեն հայտարարել էր, որ լիսաբոնյան ակումբի կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանին ռասիստական արտահայտություններ է թույլ տվել իր թիմակցի հասցեին։ Նշվում է, … Read more

«Ինտերը» առաջին խաղում զիջել է Նորվեգիայի չեմպիոնին. ՉԼ

Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Բուդյո-Գլիմտը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Ինտերին»: Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացել է տանտերերի կիսապաշտպան Սոնդրե Ֆետը՝ Կասպեր Հյոգի փոխանցումից հետո։ Հյուրերը կարողացել են պատասխանել 30-րդ րոպեին. Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն վերականգնել է հավասարակշռությունը։ Երկրորդ խաղակեսում նորվեգացիները երեք րոպեի ընթացքում վճռել են խաղի ելքը: 61-րդ … Read more

ՈւԵՖԱ՛, հուսով եմ՝ կձեռնարկեք անհրաժեշտ քայլեր․ Մբապե

«Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պաշտոնապես դիմել է ՈւԵՖԱ-ի ղեկավարությանը՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի անցումային փուլի առաջին հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ ​Խոսքը Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ կայացած խաղի ժամանակ հարձակվող Վինիսիուսի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների մասին է։ Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ՝ ֆրանսիացին կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել մրցակից թիմի ֆուտբոլիստի նկատմամբ։ ​«Ես կոնկրետ … Read more

Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» դեմ խաղում իր կարմիր քարտը

Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆի անցումային փուլի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում իր հեռացումը։ «Ես չէի բողոքում Վինիսիուսի երկրորդ դեղին քարտի պատճառով։ Ինձ խաղադաշտից հեռացրեցին պարզ ճշմարտության համար։ Մրցավարն ուներ «Ռեալի» այն խաղացողների ցուցակը, որոնց հակացուցված էր ևս մեկ դեղին քարտ ստանալը, քանի որ դա կհանգեցներ հաջորդ խաղին … Read more

Մենք նույնիսկ ցանկանում էինք լքել խաղադաշտը․ Չուամենին՝ «Բենֆիկա»-«Ռեալ» խաղի միջադեպի մասին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի՝ «Բենֆիկայի» դեմ կայացած առաջին անցումային խաղում տեղի ունեցած միջադեպին։ «Թիմում բոլորն աջակցում են Վինիսիուսին։ Նա մեզ ամեն ինչ պատմեց, թեև «Բենֆիկայի» խաղացողը հերքում է դա։ Մենք նույնիսկ ցանկանում էինք լքել խաղադաշտը, սակայն Վինին ասաց, որ պետք է շարունակենք և հասնենք հաղթանակի։ Հենց դա էլ մենք … Read more