PressMedia.am | Ամենաբարձր վճարվող ֆուտբոլային մարզիչը

Բրազիլիայի ֆուտբոլային Կոնֆեդերացիայի ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր կնքել Կարլո Անչելոտիի հետ, որով նա կդառնա ամենաթանկ վճարվող ազգային հավաքականի մարզիչն աշխարհում։ Համաձայն միջազգային սպորտային մամուլում տեղ գտած տեղեկությունների, նրա տարեկան աշխատավարձը կկազմի 40 միլիոն եվրո։ Ընթացիկ պայմանագիրը ներառում է նաեւ 5 միլիոն եվրոյի բոնուս, եթե հավաքականը հաղթի այս տարի կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը։ Անչելոտին, հիշեցնենք, … Read more

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ «Բարսելոնան» արձագանքել է ֆինանսական խախտումների և փողերի լվացման մեղադրանքներին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Կատալոնական «Բարսելոնան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ի պատասխան ակումբի անդամներից մեկի կողմից Իսպանիայի Ազգային դատարան ներկայացված բողոքի: Ըստ այդ բողոքի՝ ակումբի ղեկավարությունը մեղադրվում է փողերի լվացման և չհիմնավորված միջնորդավճարներ ստանալու մեջ։ Այս մասին լուրը երկուշաբթի օրը հրապարակել էր El Periódico պարբերականը: ​Ինչպես հաղորդում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը, դեռևս 2026 … Read more

«Ինտերը» դիտարկում է Մխիթարյանի հետ պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակը

«Ինտերը» դիտարկում է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակը: FcInterNews.it-ի տեղեկություններով՝ նոր համաձայնագիրը ենթադրում է աշխատավարձի մոտ 20% կրճատում և ֆուտբոլիստի կարգավիճակի փոփոխություն թիմում: Թեև ընթացիկ մրցաշրջանը հայ ֆուտբոլիստի համար լավագույններից չէ, նա շարունակում է վճռորոշ ազդեցություն ունենալ խաղադաշտում։ Միլանյան ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ հունվարին իր 37-ամյակը բոլորած … Read more

Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կընդունի հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կընդունի հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: «Փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանը կհյուրընկալի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։ Մրցաշարը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և կմիավորի տասնյակ երկրների ուժեղագույն մարզիկներին։ Ստեղծված են բոլոր պայմանները՝ առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար. վերջինս կդառնա կարևոր խթան Հայաստանում մարզաձևի … Read more

Բերնալն ապագայի խաղացող է․ Ֆլիկ

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնան» արագորեն առաջ անցավ հաշվի մեջ «Լևանտեի» դեմ մրցավեճում. արդեն 4-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մարկ Բերնալը։ Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է երիտասարդ Մարկ Բերնալի հաջող խաղը՝ բարձր գնահատելով նրա ներուժը։ «Բերնալն ապագայի խաղացող է։ Ես մեծ հույսեր եմ կապում նրա հետ. նրան պայծառ ապագա է սպասվում»,- գերմանացու … Read more

Արցախցի մարզիկին շնորհվել է ՀՀ սպորտի վարպետի կոչում․ նա 2025-ի աշխարհի լավագույն ուշուիստն է

Արցախցի մարզիկ՝ ուշուիստ, Արսեն Բաղրյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչում․ տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։ Նշենք, որ Բաղրյանը Ուշուի միջազգային ֆեդերացիայի (IWUF) վարկածով՝ օրերս ճանաչվել է 2025-ի աշխարհի լավագույն ուշուիստ՝ սանդա մրցաձևում։ Մարզիկը երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն է, մեծահասակների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն։ Առաջիկայում էլ կմասնակցի Չինաստանում կայանալիք սանդայի աշխարհի … Read more

Ե՞րբ Հայաստանում կբացվի «Յուվենտուսի» ակադեմիան

Հայաստանում Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան կբացի իր դռները այս տարվա օգոստոսին։ Այս մասին հայտնում է Juventus Academy Armenia-ի մամուլի ծառայությունը։ «Մինչ դուք ակտիվ հարցնում ու հետաքրքրվում էիք Juventus Academy Armenia-ի բացման մանրամասներով, մենք անդադար աշխատում էինք, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք կիսվել սպասված լուրով։ Juventus Academy Armenia-ն պաշտոնապես կբացի իր դռները օգոստոս ամսին։ Մենք երկար ու … Read more

Նորվեգիայի գերիշխանությունը․ ավարտվեցին ձմեռային Օլիմպիական խաղերը

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը պատմության մեջ կմնան որպես նորվեգական սպորտի գերիշխանության ժամանակաշրջան: Սկանդինավյան այս երկրի հավաքականը ոչ միայն հաղթեց թիմային հաշվարկում, այլև գերազանցեց նախկինում հենց իր կողմից սահմանված պատմական ռեկորդները։ Այս խաղերում ընդհանուր առմամբ խաղարկվեց մեդալների 116 հավաքածու: Նորվեգիայի ընտրանին այս մրցապայքարում վաստակեց՝ 41 մեդալ, որից 18-ը՝ ոսկե, 12-ը՝ արծաթե և 11-ը՝ բրոնզե։ Այս ցուցանիշով … Read more

Մեդալային հաշվարկ․ 25 Ձմեռային օլիմպիական խաղերն ավարտվում են աննախադեպ ռեկորդով

Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում իր ավարտին մոտեցող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը պատմության մեջ կմնան որպես նորվեգական սպորտի անառարկելի գերիշխանության ժամանակաշրջան․ գրում է ArmSport.am-ը։ Սկանդինավյան այս երկրի հավաքականը ոչ միայն անվերապահորեն հաղթեց թիմային հաշվարկում, այլև գերազանցեց նախկինում հենց իր կողմից սահմանված պատմական ռեկորդները։ Նոր նշաձող՝ համաշխարհային սպորտում Այս խաղերում ընդհանուր առմամբ խաղարկվեց մեդալների 116 … Read more

«Միլանը» «Ինտերին» զիջում է արդեն 10 միավոր

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրոյում» նվազագույն հաշվով զիջել է «Պարմային»։ Հանդիպման ելքը վճռվել է 80-րդ րոպեին, երբ «Պարմայի» արգենտինացի կիսապաշտպան Մարիանո Տրոիլոն գրավել է Մայք Մենյանի պաշտպանած դարպասը։ «Պարման» այս հաղթանակից հետո վաստակած միավորների քանակը հասցրեց 32-ի՝ բարձրանալով 12-րդ հորիզոնական։ «Միլանը» շարունակում է 54 միավորով մնալ երկրորդը՝ այժմ առաջատար «Ինտերին» զիջելով արդեն 10 … Read more