Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կընդունի հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կընդունի հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

«Փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանը կհյուրընկալի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։

Մրցաշարը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և կմիավորի տասնյակ երկրների ուժեղագույն մարզիկներին։

Ստեղծված են բոլոր պայմանները՝ առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար. վերջինս կդառնա կարևոր խթան Հայաստանում մարզաձևի զարգացման ու մասսայականացման համար։

Միացե´ք եվրոպական սպորտային մեծ իրադարձությանը Երևանում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment