Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնան» արագորեն առաջ անցավ հաշվի մեջ «Լևանտեի» դեմ մրցավեճում. արդեն 4-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մարկ Բերնալը։
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է երիտասարդ Մարկ Բերնալի հաջող խաղը՝ բարձր գնահատելով նրա ներուժը։
«Բերնալն ապագայի խաղացող է։ Ես մեծ հույսեր եմ կապում նրա հետ. նրան պայծառ ապագա է սպասվում»,- գերմանացու խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։