Բարսեղյանը գոլի հեղինակ է դարձել «Սլովանի» կազմում

Սլովակիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 21-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը»՝ «Ռուժոմբերոկի» հետ արտագնա խաղում 2-2 հաշիվն է գրանցել։ Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում գոլով աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ Այս ոչ-ոքիից հետո «Սլովանը» 43 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

Ծառուկյանն իր տիտղոսային մենամարտը վաղուց է վաստակել․ Չիմաև

UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոն Խամզատ Չիմաևը կիսվել է Արման Ծառուկյանի կարիերայի հեռանկարների մասին իր կարծիքով։ «Ինձ թվում է՝ Ծառուկյանն իր տիտղոսային մենամարտը վաղուց է վաստակել։ Բայց UFC-ում երբեմն տարօրինակ բաներ են անում։ Դա նրանց բիզնեսն է։ Հուսով եմ՝ նրան կտան իր հնարավորությունը։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նա մարզվում և աշխատում։ Նրա շուրջը … Read more

Քեյնը մեկնաբանել է իր նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին լուրերը

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնն արձագանքել է «Բարսելոնայի» կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին շրջանառվող լուրերին։ Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Խավիեր Վիլահոանան հայտարարել էր, որ կապ են հաստատել 32-ամյա անգլիացի հարձակվողի ներկայացուցիչների հետ: «Ես այդ մասին ոչինչ չեմ լսել։ Իմ հայրն ու եղբայրն են զբաղվում այդ ամենով, բայց նրանք ինձ ոչինչ չեն ասել։ Ինչպես արդեն … Read more

Լա Լիգան հետաքննություն է սկսել «Օսասունա»-«Ռեալ» սկանդալային խաղից հետո

Լա Լիգան կուսումնասիրի Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Օսասունա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման տեսագրությունը, որտեղ Պամպլոնան ներկայացնող թիմի երկրպագուները, հավանաբար, վանկարկել են՝ «Վինիսիուս, մեռի՛ր»։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված հանդիպման ժամանակ «Օսասունայի» երկրպագուները վանկարկել են նաև «Վինիսիուս, լողափնյա գնդակ», ակնարկելով այն, որ բրազիլացին չստացավ 2024 թվականի «Ոսկե գնդակը», ինչպես նաև վիրավորական արտահայտություններ … Read more

Ես պետք է այնտեղ չլինեի․ Մխիթարյանը՝ իր խփած գոլի մասին

Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս կարևոր հաղթանակ էր տարել «Լեչեի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 75-րդ րոպեին բացել է Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման էր մտել 60-րդ րոպեին։ Խաղից հետո հայ կիսապաշտպանը կիսվել է տպավորություններով։ «Շատ երջանիկ եմ և՛ ինձ, և՛ թիմի համար: Չափազանց կարևոր հաղթանակ էր։ «Լեչեի» դեմ խաղալը հեշտ չէր. մենք գործ ունեինք … Read more

Պատմական իրադարձություն․ Հայաստանն առաջին անգամ կընդունի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Հայաստանն առաջին անգամ կընդունի Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Փետրվարի 27-ից մեկնարկելիք առաջնությանն ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը և հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հանդիպել են լրագրողների հետ, ներկայացրել կազմակերպչական աշխատանքները: Առաջնությանը կմասնակցեն 40 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 450 մարզիկ և մարզիչ, ինչպես … Read more

Հայաստանն առաջին անգամ կընդունի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Հայաստանն առաջին անգամ կընդունի Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Փետրվարի 27-ից մեկնարկելիք առաջնությանն ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը և հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հանդիպել են լրագրողների հետ, ներկայացրել կազմակերպչական աշխատանքները: Առաջնությանը կմասնակցեն 40 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 450 մարզիկ և մարզիչ, ինչպես … Read more

Բլատերը կոշտ քննադատության է ենթարկել Ինֆանտինոյին և Թրամփին

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը քննադատել է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում կայանալիք 2026 թվականի աշխարհի առաջնության ձևաչափը։ Բլատերն իր դժգոհությունն է հայտնել այն փաստի առթիվ, որ հանդիպումների ճնշող մեծամասնությունը կայանալու է ԱՄՆ-ում։ Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը կընդունեն 16 քաղաքներ, որոնցից 11-ը՝ ամերիկյան, 3-ը՝ մեքսիկական և 2-ը՝ կանադական։ «Այս աշխարհի առաջնությունից մեծապես կշահի Միացյալ Նահանգները, բայց ոչ … Read more

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է Չեխիայի հետ ընկերական խաղերում

23 փետրվարի 2026 – 13:54 AMT PanARMENIAN.Net – Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը հանգստյան օրերին երկու ընկերական հանդիպում է անցկացրել Չեխիայի թիմի հետ և երկու դեպքում էլ հաղթանակ է տարել։ Առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 21-ին Գյումրիի Բարեկամության այգում և ավարտվել է հայ հոկեյիստների հաղթանակով՝ 11։8 հաշվով։ Հաջորդ օրը թիմերը մրցել են նաև Երևանում, որտեղ … Read more

Մարտին կորոշվի Մխիթարյանի ապագան. ի՞նչ են քննարկելու գործակալն ու «Ինտեր»-ի ղեկավարությունը

Սպորտ 23 Փետրվար, 2026 12:25 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին «Ինտերը» դիտարկում է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակը: FcInterNews.it-ի տեղեկություններով՝ նոր համաձայնագիրը ենթադրում է աշխատավարձի մոտ 20% կրճատում և ֆուտբոլիստի կարգավիճակի փոփոխություն թիմում: … Read more