Սպերցյան․ Ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին հատվածը ավարտում ենք առաջին տեղում

8 դեկտեմբերի 2025 – 18:05 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանը գրել է, որ Ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին հատվածը ակումբն ավարտում է առաջին տեղում։ «Մրցաշրջանի առաջին հատվածն ավարտում ենք առաջին տեղում: Հիմա հանգիստը կրկնակի անգամ ավելի հաճելի կլինի: Անչափ շնորհակալ եմ թիմակիցներիս և, իհարկե, մեր երկրպագուներին», – … Read more

Շանթ Սարգսյանը մասնակցում է IV President Cup մրցաշարին

Հայաստանի հավաքականի առաջատար Շանթ Սարգսյանը (2665 վարկանիշ) մասնակցում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող IV President Cup միջազգային մրցաշարին։ Առաջին 4 մրցափուլում 23-ամյա շախմատիստը մեկ հաղթանակ է տարել, գրանցել 3 ոչ-ոքի և 2,5 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է։ Սարգսյանն առաջին տուրում սպիտակներով հաղթել է Աբդիմալիկ Աբդիսալիկովին (Ուբզեկստան, 2561), իսկ հաջորդ խաղափուլերում ոչ-ոքի է գրանցել Մուխիդին … Read more

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Նազիկ Ավդալյանի հետ համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։ Վարչապետը բարձր է գնահատել Նազիկ Ավդալյանի անձնական ներդրումը միջազգային ասպարեզում Հայաստանը լավագույնս ներկայացնելու և մեր երկրում սպորտի զարգացմանը նպաստելու գործում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է և կարևորել այդ ուղղությամբ Նազիկ Ավդալյանի հետ համագործակցությունը։ Ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի … Read more

Վարչապետը բարձր է գնահատել Նազիկ Ավդալյանի անձնական ներդրումը միջազգային ասպարեզում Հայաստանը լավագույնս ներկայացնելու գործում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։ Վարչապետը բարձր է գնահատել Նազիկ Ավդալյանի անձնական ներդրումը միջազգային ասպարեզում Հայաստանը լավագույնս ներկայացնելու և մեր երկրում սպորտի զարգացմանը նպաստելու գործում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է, և կարևորել այդ ուղղությամբ Նազիկ Ավդալյանի հետ համագործակցությունը։ Ծանրամարտի … Read more

Խրախուսվում են դպրոցականների «Սպարտակիադա» և «Վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի հաղթողները

ԿԳՄՍ նախարարությունում այսօր ամփոփվել են «ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների  աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման 2025 թվականի արդյունքները: Միաժամանակ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո իրականացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի և Երևանի քաղաքապետարանի սպորտի ոլորտը համակարգող պատասխանատուների … Read more

Ալկարասը պարտվել է աշխարհի 30-րդ ռակետին

ԱՄՆ-ում ընթացող թենիսի A Racquet at The Rock ցուցադրական մրցաշարում աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասն առաջին մրցախաղում պարտություն է կրել։ Իսպանացին 3-6, 6-3, 7-10 հաշվով պարտվել է Ֆրենսիս Տիաֆոյին (30-րդ ռակետ)։ Ամերիկացի թենիսիստն օրեր առաջ հաղթել էր նաև աշխարհի 6-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցին (ԱՄՆ)` 4-6, 6-4, 10-8։ Ալկարասը դեկտեմբերի 9-ին կհանդիպի Ժոաո Ֆոնսեկայի հետ (Բրազիլիա, … Read more

Ֆուտզալի կանանց Բրազիլիայի հավաքականը՝ աշխարհի չեմպիոն

Ֆուտզալի կանանց Բրազիլիայի ազգային հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն։ Ֆիլիպիններում անցկացված մրցաշարի եզրափակչում բրազիլուհիները 3-0 հաշվով հաղթել են Պորտուգալիայի ընտրանուն։ Վիլսոն Սաբոայի գլխավորած թիմը մրցաշարում անցկացրած բոլոր խաղերը հաղթանակով է ավարտել։ Բրազիլուհիները հաղթել են նաև Իրանի (4-1), Իտալիայի (6-1), Պանամայի (9-0), Ճապոնիայի (6-1) և Իսպանիայի (4-1) ընտրանիներին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Իսպանիայի հավաքականը` երրորդ … Read more

Արման Ծառուկյանը գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը դեկտեմբերի 17-ին՝ Մոսկվայում կայանալիք ACBJJ 20 մրցաշարում, գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 29-ամյա հայ մարտիկի մասնակցությամբ գոտեմարտը կլինի մրցաշարի գլխավոր իրադարձությունը, մրցակիցը դեռևս հայտնի չէ: Ավելի վաղ նշվել էր, որ ACBJJ 20 մրցաշարում Էդուարդ Վարդանյանը և Դավիթ Մգոյանը բրազիլական ջիու-ջիթսուի կանոններով կմրցեն համապատասխանաբար Յուսուֆ … Read more

Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր ունի ութ մասնակից

Դեկտեմբեր 08,2025 16:20 Դուբայում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության մրցումային հինգերորդ օրը Հայաստանն ունի ութ բռնցքամարտիկ։ Ցերեկային մրցահերթում Երեւանի ժամանակով ժամը 17։00-ից սկսած  ռինգ կմտնեն 67 կգ քաշայիններ Հովհաննես Բաչկովն ու Արմեն Մաշակարյանը, 80 կգ՝ Արտուշ Հովհաննիսյանը, 92 կգ՝ Նարեկ Մանասյանը եւ +92 կգ՝ Դավիթ Չալոյանը։ Երեկոյան ժամը 21։00-ին պայքարի մեջ կմտնեն Բարեղամ Հարությունյանը՝ 48 … Read more

Ժամանակն է, որ ամերիկացիները դադարեն ֆուտբոլ սպորտաձևը կոչել «սոկեր»․Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է՝ ամերիկացիները դադարեն ֆուտբոլ սպորտաձևը «սոկեր» անվանել և սկսեն աշխարհի մյուս երկրների նման օգտագործել «ֆուտբոլ» բառը․ գրում է Euronews-ը։ Թրամփն այս հայտարարությունն արել է անցյալ շաբաթ 2026 թվականի Աշխարհի առաջնության վիճակահանությունից առաջ ՖԻՖԱ-ի առաջին խաղաղության մրցանակը ստանալուց հետո։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ մարզաձևը, որն ամերիկացիներն անվանում են «սոկեր», … Read more