Արման Ծառուկյանը գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը դեկտեմբերի 17-ին՝ Մոսկվայում կայանալիք ACBJJ 20 մրցաշարում, գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

29-ամյա հայ մարտիկի մասնակցությամբ գոտեմարտը կլինի մրցաշարի գլխավոր իրադարձությունը, մրցակիցը դեռևս հայտնի չէ:

Ավելի վաղ նշվել էր, որ ACBJJ 20 մրցաշարում Էդուարդ Վարդանյանը և Դավիթ Մգոյանը բրազիլական ջիու-ջիթսուի կանոններով կմրցեն համապատասխանաբար Յուսուֆ Ռաիսովի և Կանտեմիր Շիբզուխովի դեմ:

Օրեր առաջ Ծառուկյանը հայտարարել էր դեկտեմբերի 30-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Hype Fighting-ի գլխավոր իրադարձության մասնակիցներից մեկը լինելու մասին: Այնտեղ ևս Ծառուկյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ:

Leave a Comment