8 դեկտեմբերի 2025 – 18:05 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանը գրել է, որ Ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին հատվածը ակումբն ավարտում է առաջին տեղում։
«Մրցաշրջանի առաջին հատվածն ավարտում ենք առաջին տեղում: Հիմա հանգիստը կրկնակի անգամ ավելի հաճելի կլինի: Անչափ շնորհակալ եմ թիմակիցներիս և, իհարկե, մեր երկրպագուներին», – գրել է Սպերցյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
Ռուսաստանի ֆուտբոլային առաջնության 18 տուրերից հետո «Կրասնոդարը» հավաքել է 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Ակումբի անմիջական մրցակիցը՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է, որը 39 միավորով երկրորդ տեղում է։
Ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի երկրորդ հատվածը վերսկսվելու է 2026 թվականի փետրվարին։