Ժամանակն է, որ ամերիկացիները դադարեն ֆուտբոլ սպորտաձևը կոչել «սոկեր»․Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է՝ ամերիկացիները դադարեն ֆուտբոլ սպորտաձևը «սոկեր» անվանել և սկսեն աշխարհի մյուս երկրների նման օգտագործել «ֆուտբոլ» բառը գրում է Euronews-ը։

Թրամփն այս հայտարարությունն արել է անցյալ շաբաթ 2026 թվականի Աշխարհի առաջնության վիճակահանությունից առաջ ՖԻՖԱ-ի առաջին խաղաղության մրցանակը ստանալուց հետո։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ մարզաձևը, որն ամերիկացիներն անվանում են «սոկեր», պետք է անվանվի «ֆուտբոլ», քանի որ խաղացողները հիմնականում օգտագործում են իրենց ոտքերը՝ ի տարբերություն ամերիկյան ֆուտբոլի, որը հիմնականում խաղում են ձեռքերով։

Թրամփը կատակել է, որ ԱՄՆ-ն պետք է նոր անվանում գտնի ամերիկյան ֆուտբոլի համար, քանի որ տրամաբանական չէ, որ մարզաձևը, որը հիմնականում խաղացվում է ձեռքերով, կոչվի «ֆուտբոլ» (թարգմանաբար նշանակում է ոտքի գնդակ)։

Leave a Comment