Ֆուտզալի կանանց Բրազիլիայի հավաքականը՝ աշխարհի չեմպիոն

Ֆուտզալի կանանց Բրազիլիայի ազգային հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն։

Ֆիլիպիններում անցկացված մրցաշարի եզրափակչում բրազիլուհիները 3-0 հաշվով հաղթել են Պորտուգալիայի ընտրանուն։

Վիլսոն Սաբոայի գլխավորած թիմը մրցաշարում անցկացրած բոլոր խաղերը հաղթանակով է ավարտել։ Բրազիլուհիները հաղթել են նաև Իրանի (4-1), Իտալիայի (6-1), Պանամայի (9-0), Ճապոնիայի (6-1) և Իսպանիայի (4-1) ընտրանիներին։

Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Իսպանիայի հավաքականը` երրորդ տեղի համար խաղում 5-1 հաշվով հաղթելով Արգենտինայի թիմին։

Կանանց ֆուտզալի աշխարհի առաջնությունն անցկացվում էր առաջին անգամ։

Leave a Comment