Եվս մեկ անգամ ապացուցվում է, որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է. փաստաբան

Փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը Դատավոր Ժ. Չիչոյանի «արդարադատությունների» շարքից ԿՐԿԻՆ ՆՈՐ դատական ակտ… Օրեր առաջ՝ 11.12.2025թ. թիվ ԵԴ1/2102/01/24 գործով կայացրել է դատավճիռ, որի համաձայն՝ ՔՕ 252-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղադրվող անձի նկատմամբ (Ավազակությունը՝ խոշոր չափերով, ժողովրդի լեզվով ասած՝ «разбой») նշանակել է տվյալ հանցանքի համար նախատեսված ՆՎԱԶԱԳՈՒՅՆ պատիժը՝ 5 տարի ժամկետով ազատազրկում՝ դրա … Read more

Հայաստանի տնտեսության ամենախորը խնդիրներից մեկը փողի պակասը չէ, այլ կապիտալի շրջանառության և վստահության բացակայությունը. Դավիթ Անանյան

ՀԵՆԱՍՅՈՒՆ 7․Առանց կապիտալի շուկայի չկա իրական ներդրումային միջավայր, իսկ առանց այդ միջավայրի՝ զարգացում Հայաստանի տնտեսության ամենախորը խնդիրներից մեկը փողի պակասը չէ, այլ կապիտալի շրջանառության և վստահության բացակայությունը։ Այսօր տնտեսությունը շարունակում է աշխատել փակ, ոչ թափանցիկ մոդելով, որտեղ ներդրողը պաշտպանված չէ, կորպորատիվ կառավարումը թույլ է, իսկ արժեթղթերի շուկան՝ փաստացի գոյություն չունեցող։ Թափանցիկություն՝ որպես տնտեսության նորմ Նոր … Read more

Հերթը հասել է Կարեն Դուրգարյանին, ում կատարած մեծ աշխատանքը տեսնել չցանկացողները հերթական էժան հարձակումների շարք են սկսել. Արփի Դավոյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը գրում է. «Վերջին մի քանի օրերին ընդդիմադիր ակտիվը զզվելի ձևով քննադատում է մաեստրո Կարեն Դուրգարյանին։ Ու սա այն շարքի քննադատությունների է, երբ` դատավորը հօգուտ իրենց որոշում է կայացնում` լավ դատավոր է, Սահմանադրական դատարանը հօգուտ իրենց որոշում է կայացնում` պրոֆեսիոնալ է, դերասանն իշխանություններին հայհոյում է` տաղանդավոր է, զինվորականն իշխանություններին վատաբանում … Read more

Ոչ մի նախարար ու փոխնախարար չեն կարող հաջողության հասնել, եթե միջին և ցածր օղակներում աշխատող մարդիկ դեմոտիվացված են. Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Ցավոք, Հայաստանում անարդարությունները միայն պարգևավճարներով չեն սահմանափակվում։ Դրանք առկա են նաև աշխատավարձերի սանդղակներում։ Օրինակ՝ դպրոցի բազմաթիվ տնօրեններ ստանում են 220 հազար դրամ աշխատավարձ, բայց նրանց ենթակայությամբ աշխատող ատեստավորված և տարակարգ ունեցող ուսուցիչները ստանում են տնօրենից, փոխտնօրեններից շատ ավելի բարձր աշխատավարձ։ Պատկերացրեք, նախարարը ստանա 1.5 մլն դրամ աշխատավարձ, իսկ նույն … Read more

Նարեկ Կարապետյան. «Այս գիրքը գրել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարներից մեկի՝ Հեյդարովի հայրը։ Գրքում պատմվում է, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում գրավել Զանգեզուրը, և ինչպես է տեղի հայ ժողովուրդը վռնդում նրանց իր հողից».

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է. Այս գիրքը գրել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարներից մեկի՝ Հեյդարովի հայրը։ Գրքում պատմվում է, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում գրավել Զանգեզուրը, և ինչպես է տեղի հայ ժողովուրդը վռնդում նրանց իր հողից։ Իհարկե, հայերին ներկայացնում են որպես ազգայնական, դաժան ու վրիժառու մարդիկ։ Սակայն, այս գիրքը իմ ընտանիքի պատմության … Read more

Պետական ապահովագրական համակարգը զարգացման մեծ խթան է նաև ձեր համար և ավելի լավ է այդ ճանապարհը ընտրեք և ոչ թե պայքարեք պետության դեմ. Անահիտ Ավանեսյան

Դեկտեմբեր 25,2025 20:55 ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում գրում է. «Մասնավոր ապահովագրական ընկերություններից մեկը նման անպատշաճ մրցակցության դրսևորում հանդիսացող նյութեր է տարածում: Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ նման գործելաոճից և եթե հաճախորդներն գրավելու ձևը սուտն է, ապա լավ չի ձեր վիճակը: Պետական ապահովագրական համակարգը զարգացման մեծ խթան է նաև ձեր համար և … Read more

Արսեն Ղուկասյանը կազատվի տնային կալանքից

Իրավապաշտպան Տաթեւիկ Սողոյանը գրում է. Վերաքննիչ դատարանը (դատավոր Ռ. Պապոյան) այսօր վերացրել է տնային կալանքը` թողնելով  գրավը և բացակայելու արգելքը: Ուստի Արսենը Նոր տարին կդիմավորի ազատության մեջ. Տարոսը մյուս քաղբանտարկյալներին: _____ Արսեն Ղուկասյանի վերաբերյալ հաջորդ նիստը կկայանա 2026թ. հունվարի 23-ին ժ. 10:30 Մասիվի դատարանում: Դատարանը առանձին ակտով կհրապարակի դատախազին ներկայացված բացարկի միջնորդության որոշումը: Բացարկը ներկայացրել … Read more

Ռուբեն Վարդանյանն ուներ երկրային ամեն արժեք՝ փող, ազդեցություն, փառք, բայց որոնում էր երկու բան՝ պատմություն ու սեր. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան ռազմական ուխտում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է առաջին մարտիրոսի՝ Սուրբ Ստեփանոսի տոնը։ Այս տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա եկեղեցիները։ Թեև օրերը կարող են տարբեր լինել, բայց խորհուրդը նույնն է. Ստեփանոսն առաջինն է, ում ժողովուրդը չլսեց ու սպանեց՝ քարկոծելով։ Ստեփանոսն իր կյանքով … Read more

Սփյուռքը բարեգործական աղբյուր չէ․ այն համահայկական տնտեսական ուժ. Դավիթ Անանյան

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀԵՆԱՍՅՈՒՆ 6․ Սփյուռքը բարեգործական աղբյուր չէ․ այն համահայկական տնտեսական ուժ է 📌 Տասնամյակներ շարունակ Հայաստան–Սփյուռք հարաբերությունները կառուցվել են հիմնականում բարեգործության տրամաբանությամբ։ Այս մոդելը կարևոր է եղել, բայց այն չի ստեղծել կառուցվածքային տնտեսական ազդեցություն և չի … Read more

Անբարո ու անպատասխանատու վերաբերմունք. այլ կերպ պատգամավորներին ընդհանուր 3 միլիոն դրամի չափով պարգևավճարի մասին որոշումը չի կարելի բնորոշել. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը «Խրախճանք ժանտախտի ժամանակ» Այլ կերպ, քան խորն անբարո ու անպատասխանատու վերաբերմունք ՀՀ քաղաքացիների հանդեպ Ազգային ժողովի պատգամավորներին ընդհանուր 3/երեք/ միլիոն դրամի չափով պարգևավճարի մասին կայացրած որոշումը չի կարելի բնորոշել։ Քաղաքական հարթության վրա «Թքած ունենալու արվեստի» ցայտուն օրինակ։ Հատուկ ուշադրություն դարձնեմ։ Խոսքը ոչ թե ինչ-որ բիզնես կառույցին է վերաբերում, որտեղ շահույթ … Read more