Պատգամավորը, որը մեկ ամսում ստանում է թոշակառուի մոտ 60 ամսվա եկամուտ, իրավունք չունի խոսել սոցիալական արդարությունից. Հրայր Կամենդատյան

«Հայաքվե» միավորման վարչության անդամ, տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը Այո, լուրը ճիշտ էր։ Երբ ասում են՝ ՀՀ թոշակառուների թոշակը չեն բարձրացնում, որովհետև «փող չկա», դա սուտ է։ Փող կա։ Պարզապես փողը թոշակառուի համար չէ։ Մինչ 660 հազար թոշակառու ամսական ստանում է միջինը 50 հազար դրամ, Ազգային ժողովի պատգամավորները պատրաստվում են յուրաքանչյուրը ստանալ շուրջ 3 միլիոն … Read more

Եթե նպատակը իսկապես գործող իշխանության հեռացումն է, ապա պետք է պատրաստ լինել նաև տհաճ ճշմարտություններին. Դավիթ Անանյան

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը Էդուարդ Շարմազանովին՝ առանց պիտակների, բայց ուղիղ Քաղաքական վերլուծությանը հակադարձում են փաստարկներով, ոչ թե «նորաթուխ», «նախկին», «սյուրպրիզ» կամ այլ պիտակներով։ Երբ ընտրական սցենարների մասին բարձրաձայնված գնահատականին պատասխանվում է կենսագրական ակնարկներով ու արժեզրկող բառապաշարով, դա վկայում է … Read more

Առո՞ղջ են իմ մտավախությունները, որ Դուք թիմային աշխատանք կազմակերպելու և մարդկանց հետ առողջ փոխզիջման գալու ունակություններ չունեք. Սուրեն Գրիգորյանի հարցերը Հայկ Մարությանին

Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը Հայկ Մարությանը հայտարարեց, որ մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Լավ է անում, իր իրավունքն է։ Բայց ես էլ իրավունք ունեմ իրեն հարցեր տալու, չէ՞։ Թե՞ չէ։ Դե, մարդն ի վերջո սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր է, իսկ դեմոկրատական երկրներում նորմալ է, որ քաղաքական գործիչները միմյանց հրապարակային հարցեր են ուղղում։ Ինչևէ, … Read more

Զարգացումը չի լինում ամեն ինչից․ պետությունը պետք է ընտրի իր ուժեղ ոլորտները

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Փոքր տնտեսություն ունեցող պետությունը չի կարող զարգացնել բոլոր ոլորտները միաժամանակ։ Սա ոչ թե գաղափարական սահմանափակում է, այլ տնտեսագիտական իրողություն։ Զարգացումը սկսվում է այն պահից, երբ պետությունը գիտակցաբար ընտրում է, թե որտեղ է կենտրոնացնում իր ռեսուրսները, ներառյալ՝ քաղաքական ուշադրությունն ու ինստիտուցիոնալ աջակցությունը։  Արտաքին շուկաները՝ աճի իրական հարթակ Հայաստանի ներքին … Read more

Վճռաբեկ դատարանի աբսուրդային գործողությունների վերաբերյալ մեր գնահատականները հստակ են և ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում այն ընդհանրապես իրավունքի պաշտպանության մեխանիզմ չէ. Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը Գործընկերների հետ միասին այսօր ներկայացրել ենք Վճռաբեկ բողոքներ՝ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 11-ի որոշման դեմ, որով մերժվել էին մեր և դատախազության կողմից ներկայացված բողոքները: Վճռաբեկ դատարանի աբսուրդային գործողությունների վերաբերյալ մեր գնահատականները հստակ են և ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում այն ընդհանրապես իրավունքի պաշտպանության մեխանիզմ չէ: … Read more

Հերթական մանիպուլյացիան, հերթական «սենսացիան»՝ զրո փաստերով

«Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանցի ֆեյսբուքյան գրառումը Իշխանական ֆեյքերի քարոզչամեքենան հերթական անգամ բռնվել է կեղծիքի մեջ։Medianews կայքը տարածում է ԿԵՂԾ տեղեկություն՝ իբր Սարգիս Կարապետյանի հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել Մոսկվայի «Սաֆիսա» հանդիսությունների սրահում, որը «պատկանում է» Թելման Իսմայիլովին։ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝Մոսկվայի «Սաֆիսա» հանդիսությունների սրահի սեփականատերը «ՊՎՍ և ԻԱՄ» ընկերությունն է, որը պատկանում է՝ • Վաչագան Պետրոսովին … Read more

Բոլոր նրանք, ովքեր լցնում են Ադրբեջանից բերված վառելիք, թող նայեն այս մարդու դեմքին և հիշեն մեր զոհված տղաներին. Միհրան Մախսուդյան

Դեկտեմբեր 24,2025 12:49 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան գրառումը Բոլոր նրանք, ովքեր լցնում են Ադրբեջանից բերված վառելիք, թող նայեն այս մարդու դեմքին և հիշեն մեր զոհված տղաներին։ Թող հստակ գիտակցեն՝ իրենց վճարած յուրաքանչյուր դրամը գնում է թշնամուն, որը դրանով զինվում է և պատրաստվում է նոր պատերազմի։ Սա պարզապես վառելիք չէ, սա մասնակցություն է մեր դեմ … Read more

Հայաստանը պետք է լինի ոչ թե տարանցիկ տարածք, այլ արտադրական և տեխնոլոգիական ինքնուրույն հարթակ. Դավիթ Անանյան

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը   ՀԵՆԱՍՅՈՒՆ 4. Արդյունաբերական գոտիները տնտեսության սիրտն են, ոչ թե պարզապես գործարանների հավաքածու Եթե Հայաստանը ցանկանում է դառնալ արտադրող և արտահանող պետություն, ապա դա հնարավոր չէ առանց արդյունաբերական գոտիների ամբողջական համակարգի։ Սրանք պարզապես արտադրական տարածքներ չեն։ … Read more

Աշոտ Երկաթին երեկ տարան գերության։ Ու իրականում պարզ էլ չէ՝ ճաղերի ո՛ր կողմում է բանտը. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ օրվա երկրորդ կեսին լրահոսում հայտնվեց չոր ու ցամաք մի լուր. Աշոտ Մինասյանին («Աշոտ Երկաթ») տարել են Սիսիանի ոստիկանություն՝ բանտ տեղափոխելու համար։Անսպասելի չէր այդ ծանր լուրը։ Օրեր առաջ արդեն հայտարարվել էր. հրամանատարի դեմ երկամյա մեղադրական վճիռը մտել է «օրինական» ուժի մեջ և ուղարկվել է կատարման։ Օրերի հարց … Read more

Հայաստանի վերջին տարիների «աճը» հիմնականում սնվել է սպառումից, ներմուծումից և ժամանակավոր հոսքերից։ Արտադրությունը և արտահանումը մնացել են երկրորդ պլանում. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. ՀԵՆԱՍՅՈՒՆ 3․Սպառող տնտեսությունը փակուղի է․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդել 📌 Փոքր շուկա ունեցող երկիրը չի կարող երկարաժամկետ զարգանալ ներքին սպառման հաշվին։ Սա տնտեսական աքսիոմ է, ոչ թե քաղաքական կարծիք։ Հայաստանի վերջին տարիների «աճը» հիմնականում սնվել է սպառումից, ներմուծումից և ժամանակավոր հոսքերից։ Արտադրությունը և արտահանումը մնացել … Read more