«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է.
Այս գիրքը գրել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարներից մեկի՝ Հեյդարովի հայրը։
Գրքում պատմվում է, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում գրավել Զանգեզուրը, և ինչպես է տեղի հայ ժողովուրդը վռնդում նրանց իր հողից։ Իհարկե, հայերին ներկայացնում են որպես ազգայնական, դաժան ու վրիժառու մարդիկ։
Սակայն, այս գիրքը իմ ընտանիքի պատմության մեջ կարևոր դեր ունի։
Գրքում գրվում է Հայրապետ Մարությանի մասին, որն իր գյուղում՝ Սյունիքի Տեղ գյուղում, դիմավորել է Գարեգին Նժդեհին և եղել նրա պայքարի ընկերը։ Հեղինակի խոսքով՝ նա «հայ ազգայնական» էր։
Հայրապետ Մարությանը մայրիկիս պապիկն է, ում չեն տեսել ո՛չ մայրս, ո՛չ տատս։
Սովետական շրջանում նրան ենթարկել են ռեպրեսիաների՝ Նժդեհի պայքարի մասնակից լինելու համար։ Տատս՝ Հասմիկը, չի հիշում իր հորը և մեծացել է առանց հոր՝ եղբայրների խնամքի տակ։
Մի քանի օրից Նժդեհի ծննդյան օրն է, և երբ լսում եմ այս երգը, ինչ-որ շատ անձնական բան է հիշեցնում՝ իմ պատմությունը։
Արազ ափին, ծնված ընկեր,
Էն Արազին մենք մատաղ,
Մութ բանտերում, տանջված ընկեր,
Սուրբ տանջանքիդ մենք մատաղ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: