Դեկտեմբեր 25,2025 20:55
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում գրում է.
«Մասնավոր ապահովագրական ընկերություններից մեկը նման անպատշաճ մրցակցության դրսևորում հանդիսացող նյութեր է տարածում:
Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ նման գործելաոճից և եթե հաճախորդներն գրավելու ձևը սուտն է, ապա լավ չի ձեր վիճակը:
Պետական ապահովագրական համակարգը զարգացման մեծ խթան է նաև ձեր համար և ավելի լավ է այդ ճանապարհը ընտրեք և ոչ թե պայքարեք պետության դեմ:
Ասեմ նաև, որ ապահովագրական ընկերությունների մեծ մասն արդեն իսկ նոր ու շատ հարմարավետ պլյուս փաթեթներ են կազմել և վստահաբար հաջողություններ են գրանցելու»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
