Իրավապաշտպան Տաթեւիկ Սողոյանը գրում է.
Վերաքննիչ դատարանը (դատավոր Ռ. Պապոյան) այսօր վերացրել է տնային կալանքը` թողնելով գրավը և բացակայելու արգելքը: Ուստի Արսենը Նոր տարին կդիմավորի ազատության մեջ.
Տարոսը մյուս քաղբանտարկյալներին:
_____
Արսեն Ղուկասյանի վերաբերյալ հաջորդ նիստը կկայանա 2026թ. հունվարի 23-ին ժ. 10:30 Մասիվի դատարանում:
Դատարանը առանձին ակտով կհրապարակի դատախազին ներկայացված բացարկի միջնորդության որոշումը: Բացարկը ներկայացրել էինք կողմնակալ քննությունը վկայող ծանրակշիռ փաստերով
Արսեն Ղուկասյանը մեղադրվում է 2025թ. սեպտեմբերի 29ին ՊՆ-ի դիմաց ՌՈ աշխատակիցների մոտ ձեռնափայտ թափահարելու միջոցով խուլիգանություն կատարելու և անհետ կորած անձանց հետ հանդիպում պահանջելու միջոցով ծառայողական պարտականություններ խոչընդոտելու համար:
Նշված արարքների համար հոկտեմբերի 6-ից կալանավորվել, իսկ հոկտեմբերի 31-ից գտնվում էր տնային կալանքի տակ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: