Հանգիստ եղեք, սիրելի՜ հայրենակիցներ։ Գործընթացները կան։ Աշխատանքը ընթանում է. Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին շրջանում սոցիալական հարթակներում և տարբեր հարցազրույցներում կրկնվում է միևնույն անհանգիստ միտքը․ «Ընտրություններին մնացել է հինգ ամսից մի փոքր ավելի, բայց քաղաքական նոր դերակատարները կարծես թե չեն երևում, չեն դիրքավորվում, չեն համախմբվում»։ Այս մտահոգությունն արտահայտում են քաղաքագետներ, քաղտեխնոլոգներ, երբեմն էլ՝ քաղաքական գործիչներ՝ ենթադրելով, որ եթե … Read more

Ալիևը հայտարարում է, որ միջազգային իրավունք չկա, իսկ Հայաստանի նկատմամբ պատերազմը չշարունակելը փորձում որպես բարի կամքի դրսևորում ներկայացնել. Տաթևիկ Հայրապետյան

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Հունվարի 5-ի երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեք ժամանոց հարցազրույց էր կազմակերպել տեղական լրատվամիջոցների հետ։ Սա արդեն ավանդական դարձած հարցազրույցի ձևաչափ է, որով Ադրբեջանի ղեկավարը մեկնարկում է տարին։ Հարցազրույցի շրջանակում երևում են Ադրբեջանի նպատակները, դիվանագիտական խաղերը, նաև՝ թույլ կողմերը։ Կարճ անդրադառնամ շատ երկար հարցազրույցին՝ հիմնական … Read more

Լիազորված եմ ներկայացնել մեր պատկերացումները ընդդիմադիր դաշտի հնարավոր համախմբման համար` հանուն մեր պետության առջև ծառացած մարտահրավերների կառավարման․ Հովիկ Աղազարյան

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան գրառումը ՄԱՍԿ վարչության կողմից լիազորված եմ ներկայացնել մեր պատկերացումները ընդդիմադիր դաշտի հնարավոր համախմբման համար` հանուն մեր պետության առջև ծառացած մարտահրավերների կառավարման։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Օրենսդրության սահմաններում 2026 թվականի Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքում իշխանափոխություն իրականացնելու և ժամանակավոր հավասարակշռված կառավարություն ձևավորելու ճանապարհային քարտեզ ՀՀ-ում քաղաքական դաշտը պայմանականորեն կարելի է բաժանել … Read more

Ալիևի համար Հայաստանի հետ սահմանին առկա հրադադարն ուղղակի հետեւանք է հայկական կողմի կամավոր միակողմանի զիջումային քաղաքականության. Գոհար Մելոյան

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար, սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը Օրեր առաջ տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը շեշտեց՝ չկա միջազգային իրավունք, կա միայն ուժի իրավունք։ Միջազգային իրավունքի բացակայության մասին խոսող երկրի ղեկավարի հետ խաղաղության մասին ցանկացած խոսակցություն, այն էլ՝ Հայաստան–Ադրբեջան ուժերի ներկայիս դասավորվածության պայմաններում, պատրանք է և լավագույն դեպքում՝ ինքնախաբեություն։ Ակնհայտ է, որ Ալիևի համար … Read more

Տարեցների թիվը մեր երկրում գնալով ավելանում է, իսկ աշխատող երիտասարդների թիվը՝ քչանում․ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջարկը

Չնայած Հայաստանում երիտասարդությունը ներկայացվում է որպես ապագա, բայց իրականում այն արդեն նվազող ռեսուրս է։ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Փաշայանի խոսքով՝ տարեցների թիվը մեր երկրում գնալով ավելանում է, իսկ աշխատող երիտասարդների թիվը՝ քչանում։ Դա նշանակում է, որ երիտասարդների վրա դրված սոցիալական բեռն առաջիկայում ավելանալու է։ Բացասական պատկերի վրա ազդում է հատկապես արտագաղթը։ Արտագաղթողների մեծ … Read more

«Դու դեռ քաշ պետք է հավաքես` կիլոգրամներ չէ, քաղաքական կշիռ»․ Ալեքսան Ալեքսանյանը՝ Վահագն Ալեքսանյանին

ՔՊ կուսակցության քարտուղար Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, դիմելով Սամվել Կարապետյանի թիմակիցներին, մասնավորապես Նարեկ Կարապետյանին, ասել էր․ «Հարգելի պարոն Կարապետյան, եթե մտել ես մեծերի լիգա, արի բանավիճենք»։ Վահագն Ալեքսանյանին պատասխանել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ գրելով. «Վահագն, դու դեռ քաշ պետք է հավաքես` կիլոգրամներ չէ, քաղաքական կշիռ»։ Գրառմանը կից նա … Read more

Հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով Հայաստան է մտել 8485 տոննա հացահատիկ, ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը 2025թ. Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 6580 տոննա հացահատիկ, որից 1000 տոննան ղազախական և 5580 տոննան՝ ռուսական, ինչպես նաև 1210 տոննա ադրբեջանական բենզին։ 2026թ. հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ և 4103 տոննա ճանապարհին է, ինչպես նաև ճանապարհին … Read more

Ադրբեջանում գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից նամակ է ստացել

Բուենոս Այրեսում տեղակայված Հայ որբերի օգնության միություն կազմակերպությունը (SOAR) X սոցիալական ցանցում տեղեկացնում է, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը ԿԽՄԿ-ի օգնությամբ ստացել է Վիգենի կողմից գրված ձեռագիր նամակ։ Այս նամակի ստացումը խորապես հուզիչ և նշանակալից պահ է ընտանիքի համար՝ լռությամբ, անորոշությամբ և հոգեբանական դժվարություններով լի երկարատև ժամանակահատվածից հետո։ Պարոն … Read more

Նկատե՞լ եք, որ ռուսական բենզինի գինն էլ է սկսել նվազել. Հայկազ Ֆանյան

Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը (ACSES) վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանի ֆեյսբուքյան գրառումը Ես սխալվել եմ Երբ ադրբեջանական բենզինի առաջին խմբաքանակը եկավ Հայաստան, ես կարծիք հայտնեցի, որ դա միանգամյա մատակարարում է․․․ երեկ հայտնի դարձավ, որ սպասվում է երկրորդ խմբաքանակը՝ 1-ական միլիոն լիտր AI-92 և դիզվառելիք, 1.8 մլն լիտր AI-95: Տարեկան կտրվածքով Հայաստանի բենզինի շուկան մոտ 300 … Read more

Թոշակառուների նկատմամբ ծաղր էր հենց 3 միլիոն դրամ պարգևավճարը պատգամավորներին. Ժաննա Ալեքսանյան

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Եթե թոշակները 20 հազարով էլ բարձրացնենք, միևնույնն է՝ խնդիրները չեն պակասելու, ինչո՞ւ բարձրացնենք. այսօր ասել է վարչապետը։ Կարծես մարդկանց մասին չի խոսում, կարծես այդ մարդիկ գոյություն չունեն, չկան։ Հատկապես անտանելի էին կենցաղային էժանագին բացատրությունները։ Ուզում էր ասել՝ դուք ում եք պետք, վատ ապրում եք ու … Read more