Արտակ Զաքարյան. Ազգային ժողովի միակ իմաստավորված և օգտակար առաքելությունը մնացել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը

Մայիս 14,2025 18:08 ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր կրկին ապացուցվեց, որ Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովի միակ իմաստավորված և օգտակար առաքելությունը մնացել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Մեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներից, որոնց նպատակն ամեն գնով իշխանությունը պահելն ու Հայաստանի երկրորդ կապիտուլյացիային … Read more

ԱԺ դահլիճում կեղծ խիզախություն բեմադրելու, բայց դրսերում «ախրանաներով» պաշտպանվելու պատկերները հեչ համադրելի չեն. Շիրազ Խաչատրյան

Մայիս 14,2025 18:04 ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը ՔՊ-ականները մի բան սխալ են ընկալում կամ մինչև վերջ լավ չեն հասկանում, որ էտ Ազգային ժողովի ամբիոն կոչվածը զորություն է տալիս մենակ էն դեպքում, երբ մարդը պատրաստ է կանգնել ոչ թե «բարձրությունից» ճչալու, այլ սեփական խոսքի հետևանքների համար պատասխան տալու, այլ տեղերում՝ ևս: Դահլիճի ներսում … Read more

ԱԺ-ում փորձ արվեց իշխանությանը մաքրել ոստիկանական բռնությունների խարանից. Հովհաննես Խուդոյան

Մայիս 14,2025 16:51 Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր ԱԺ-ում հնչած մի ելույթով փորձ կատարվեց մաքրել իշխանությանը ոստիկանական բռնությունների խարանից:Առաջարկում եմ թարմացնել հիշողությունը` վերընթերցելով ՔԻՀԿ-ի ու Հայաստանի հելսինկյան կոմիտեի համատեղ զեկույցը անցած տարվա հունիսի 12-ի իրադարձությունների վերաբերյալ:Զեկույցում հստակ տեսանյութերով հիմնավորվում է, որ ոստիկանությունը օրենքով արգելված հատուկ միջոցների է կիրառել խաղաղ … Read more

Ադրբեջանն ուղիղ մեղադրվում է ռուսական նավթ արտահանելու մեջ. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Օրեր առաջ մի ուշագրավ հրապարակում եղավ OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) կայքում այն մասին, որ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ադրբեջանի պետական նավթային ընկերության նավի նկատմամբ, որը մեղադրվում է ռուսական նավթ … Read more

Փորձ է արվում ներկայացնել, թե իբր Լևոն Քոչարյանի մարմնի վրա առկա բռնության հետքերն առաջացել են ինքնավնասման պայմաններում. Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին պարզաբանելու համար թե ինչ փուլում է գտնվում ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանի այն գործը, որի շրջանակներում վերջինս ունի տուժողի կարգավիճակ։ Հանրության աչքի առաջ է եղել, թե ինչպես են ոստիկանները բռնության ենթարկում Լեւոն Քոչարյանին, ընդ որում՝ քննության ընթացքում անձինք են հարցաքննվել, … Read more

2025թ․ առաջին եռամսյակում արձանագրվել է ծնելիության ամենացածր մակարդակը վերջին 100 տարիների ընթացքում. Մեսրոպ Առաքելյան

Մայիս 14,2025 13:42 «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը 2025թ․ առաջին եռամսյակում արձանագրվել է ծնելիության ամենացածր մակարդակը վերջին 100 տարիների ընթացքում։     Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը … Read more

Արսեն Թորոսյան. Փաստը մնում է այն, որ ԱԺ կողմից ընդունված օրենքը գրեթե չի գործում

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը Առավոտյան գնում եմ աշխատանքի, ինչպես բոլորը շատ դանդաղ, քանի որ խցանում է։ Մեկ էլ տեսնում եմ մի հնարամիտ ԲՄՎ-ի վարորդ հանդիպակացով իջնում է, վերցնում եմ հեռախոսս, որպեսզի մոտ 5 տարի առաջ մեր կողմից ընդունած օրենքի համաձայն հեռախոսի հատուկ ծրագրով ֆիքսեմ խախտումը և ուղարկեմ ոստիկանություն։ Նկարում … Read more

Զինված ուժերին հարված հասցնող իշխանությունը ուզում է համոզել, որ բանակի մարտունակության, համալրվածության, զորակոչի սպառնալից վիճակի հիմքում պարզապես ֆինանսներն են. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Իշխանությունը զորակոչի տարբեր փուլերում արձանագրվող խնդիրների լուծումը տեսնում է ո´չ թե կոռուպցիոն դրսևորումների նվազեցման, առկա «սողանցքների» փակման, զինվորական ծառայությունից խուսափելու պատճառների վերացման համատեքստում, այլ առկա բոլոր ռիսկերի, այսպես ասած, օրինականացման ձևով: Այն իշխանությունը, որը հայրենիքի պաշտպանության առաքելությունը նախ հավասարացնում է սովորական … Read more

Երևանում Սամվել Շահրամանյանը կայացրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը. Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը Վստահ եմ՝ շատերդ գիտեք կամ հասկանում եք Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից հայկական երկրորդ պետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիր կայացնելու դրդապատճառները։ Ոմանք նաև պատկերացնում են, որ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ պետության ղեկավարը, հրամանագրով պետություն լուծարելու լիազորություն չունի։ Այնուամենայնիվ, հանրության տարբեր շրջանակներ, հաշվի չառնելով անգամ այն, որ, այսպես կոչված, Արցախը լուծարելու վերաբերյալ … Read more

«Այդ անորակ աշխատանքների դիմաց Երևանի քաղաքապետարանը վճարել է 222 միլիոն դրամ»

Բլոգեր Արթուր Չախոյանի ՖԲ գրառումը. Հիշում եք չէ՞ կոռուպցիան ծածկադմփոց անելու նպատակով պնդում էին, թե մանկապարտեզի վերանորոգման դիմաց գումար չի վճարվել։ Իսկ իրականությունն այն է, որ այդ անորակ աշխատանքների դիմաց Երևանի քաղաքապետարանը վճարել է 222,164,999 դրամ։Այո, ճիշտ կարդացիք՝ երկու հարյուր քսաներկու միլիոն դրամ։ Թող ժողովուրդը հետևություն անի ու տեսնի՝ ովքեր են իշխանության ղեկին։ Նրանք, ովքեր … Read more