Արսեն Թորոսյան. Փաստը մնում է այն, որ ԱԺ կողմից ընդունված օրենքը գրեթե չի գործում

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Առավոտյան գնում եմ աշխատանքի, ինչպես բոլորը շատ դանդաղ, քանի որ խցանում է։ Մեկ էլ տեսնում եմ մի հնարամիտ ԲՄՎ-ի վարորդ հանդիպակացով իջնում է, վերցնում եմ հեռախոսս, որպեսզի մոտ 5 տարի առաջ մեր կողմից ընդունած օրենքի համաձայն հեռախոսի հատուկ ծրագրով ֆիքսեմ խախտումը և ուղարկեմ ոստիկանություն։ Նկարում եմ մոտ 15վ, քանի որ մեքենան այլևս կորչում է տեսադաշտից, բայց արի ու տես, որ ծրագիրը չի ընդունում 1 րոպեից կարճ տեսանյութը՝ ինձ համար անհասկանալի պատճառներով։

Արդեն մի քանի տարի է այս օրենքն ընդունված է, բայց «Road Control» ծրագիրը այդպես էլ նորմալ չաշխատեց։ Պատրվակներ ու պատճառներ միշտ էլ կգտնվեն դրա համար, բայց փաստը մնում է այն, որ ԱԺ կողմից ընդունված օրենքը գրեթե չի գործում։

Միգուցե մեր գործընկերները չե՞ն կարծում, որ սա լավ գործիք է և ՃԵԿ խախտումները պետք չէ արձանագրել այս մեթոդով։ Այդ դեպքում պետք է ազնիվ ասել դրա մասին և մենք վերաբերմունք կձևավորենք այդ կարծիքի հանդեպ։

Այս գրառումը չէի անի, եթե հարցը տասնյակ անգամներ ԱԺ-ում և այլուր բարձրացրած չլինեինք Ոստիկանության և ՆԳՆ առջև։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment