ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Իշխանությունը զորակոչի տարբեր փուլերում արձանագրվող խնդիրների լուծումը տեսնում է ո´չ թե կոռուպցիոն դրսևորումների նվազեցման, առկա «սողանցքների» փակման, զինվորական ծառայությունից խուսափելու պատճառների վերացման համատեքստում, այլ առկա բոլոր ռիսկերի, այսպես ասած, օրինականացման ձևով:
Այն իշխանությունը, որը հայրենիքի պաշտպանության առաքելությունը նախ հավասարացնում է սովորական մասնագիտական զբաղվածությանը, ծառայությունը վերածում զուտ աշխատանքի, իսկ հետո հերոս հռչակում ոչ թե կյանքը հայրենիքի համար զոհաբերման պատրաստ ծառայողին, այլ պարզապես հարկ վճարողին, զարմանում է, թե ինչո՞ւ են մարդիկ խուսափում ծառայությունից, ինչո՞ւ են մարդիկ երկմտում ընտրելու զինվորականի մասնագիտությունը կամ ինչո՞ւ են կադրային սպաներն ու պայմանագրայինները զորացրվում:
Զինված ուժերի ֆունդամենտին, արժեքային համակարգին, գաղափարական հենքին հարված հասցնող իշխանությունը ուզում է համոզել, որ բանակի մարտունակության, համալրվածության, զորակոչի սպառնալից վիճակի հիմքում պարզապես ֆինանսներն են, որոնք նոր սոցիալական բևեռացման և ներհասարակական պառակտման գնով կարելի է փոխել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: