Ո՞ր դեպքերում է դպրոցը պարտավոր կազմակերպել սովորողի անվճար ուսուցումը տնային պայմաններում

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ծնողների մի մասի համար գլխավոր հարցը ոչ թե պայուսակն ու պարագաներն են, այլ այն, թե ինչպես է սովորելու երեխան, որն առողջական վիճակի պատճառով չի կարող դպրոց հաճախել։ Օրենսդրությունն այս դեպքերի համար նախատեսում է հստակ լուծում. դպրոցը պարտավոր է կազմակերպել սովորողի տնային ուսուցումը՝ անվճար և սահմանված ընթացակարգով։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, … Read more

Կերակրողին կորցնելու նպաստը ուսանողի համար մինչև 26 տարեկան. ի՞նչ նոր պայման է ավելանում սեպտեմբերի 1-ից

Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը սովորող զավակին վճարվում է մինչև 26 տարին լրանալը։ Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթություն ստացողների համար ավելանում է լրացուցիչ պայման, և դրան չհամապատասխանելը կարող է զրկել նպաստից։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, փոփոխությունը սահմանված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-308-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։ Ո՞ւմ է վերաբերում այս … Read more

Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործելու են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք

Սեպտեմբերի 1-ից՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ, բոլոր հանրակրթական դպրոցներում ուժի մեջ են մտնում անվտանգության ապահովման նոր չափանիշները, որոնք առաջին անգամ մեկ փաստաթղթով սահմանում են դպրոցի պարտականությունները՝ բռնության և բուլինգի կանխարգելումից մինչև տարհանման վարժանքներ և անծանոթ անձանց մուտքի վերահսկում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, չափանիշները հաստատված են ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի ապրիլի 8-ի N 07-Ն հրամանով, … Read more

Ե՞րբ է դասացուցակը համարվում սխալ կազմված. պատասխանը տալիս է առողջապահության նախարարի հրամանը

Դասացուցակն ընդունված է համարել դպրոցի ներքին կազմակերպչական հարց։ Իրականում գործում է նորմատիվ ակտ, որը սահմանում է, թե որ օրերին պետք է լինի ամենամեծ ծանրաբեռնվածությունը, որ դասաժամերին են դրվում բարդ առարկաները և նույնիսկ այն, թե ինչ դեպքում է դասացուցակն ուղղակիորեն համարվում սխալ կազմված։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, պահանջները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի … Read more

Դպրոցի հոգեբանի ութ պարտականությունը սեպտեմբերի 1-ից. ի՞նչ է անելու բուլինգի ենթարկված աշակերտի համար

Դպրոցում հոգեբանի հաստիք կա, բայց ծնողների մեծ մասը չգիտի, թե կոնկրետ ինչ է նա պարտավոր անել։ Սեպտեմբերի 1-ից գործում է հրաման, որով հոգեբանի համար սահմանվում է ութ կոնկրետ պարտականություն, և դրանցից երկուսն ուղղակի վերաբերում է բուլինգի ենթարկված աշակերտին։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումը սահմանված է ԿԳՄՍ նախարարի N 07-Ն հրամանով հաստատված չափանիշներով։ Ի՞նչ է պարտավոր անել բուլինգի … Read more

Կառավարությունն ընդունեց որոշումը. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան նպաստը 500 հազար դրամ է

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 13-ին, ընդունել է որոշում, որով երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափն այլևս կախված չի լինի նրանից, թե ընտանիքում որերորդ երեխան է ծնվել։ Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված յուրաքանչյուր երեխայի համար նպաստը կկազմի 500 հազար դրամ։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումը սահմանված է կառավարության 2026 թվականի օգոստոսի 13-ի N 1190-Ն որոշմամբ, որով … Read more

Ո՞վ է սեպտեմբերի 1-ից պատասխանատու դպրոց անծանոթ կամ կասկածելի անձանց մուտքը կանխելու համար

Դպրոց ազատ մուտք գործող անծանոթ մարդը ծնողի ամենահին մտահոգություններից է։ Սեպտեմբերի 1-ից գործում է հրաման, որով այդ հարցն առաջին անգամ ստանում է կոնկրետ պատասխանատու պաշտոնյա։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումը սահմանված է ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի ապրիլի 8-ի N 07-Ն հրամանով հաստատված չափանիշներով։ Ո՞վ է պատասխանատուն Հրամանի 29-րդ կետի 5-րդ ենթակետով վարչատնտեսական համակարգողը պետք է ապահովի դպրոցի տարածքի անվտանգությունը՝ … Read more

Եթե երեխան դպրոցում բռնության ենթարկվի, ի՞նչ է պարտավոր անել դպրոցը սեպտեմբերի 1-ից

Մինչ այժմ բռնության կամ բուլինգի դեպքում ծնողի հնարավորությունները մեծապես կախված էին կոնկրետ դպրոցի և տնօրենի վերաբերմունքից։ Սեպտեմբերի 1-ից գործում է հրաման, որը դպրոցի համար սահմանում է հստակ պարտականություններ։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումը սահմանված է ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի ապրիլի 8-ի N 07-Ն հրամանով հաստատված չափանիշներով։ Ո՞ր դեպքերին է վերաբերում Հրամանի 7-րդ կետով բռնություն են համարվում ոչ … Read more