ԵՊՀ ուսանողները բողոքել են դասախոսի աշխատանքից ազատման որոշման դեմ. Civilnet

Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների մեծամասնությունը հանդես է եկել բողոքի հայտարարությամբ՝ ընդդեմ դասախոս Սահակ Մանուկյանի աշխատանքից ազատման որոշման։ Գրում է Civilnet-ը: Ուսանողները կազմել են պահանջագիր, որը հասցեագրվել է ԵՊՀ ռեկտոր Հ․ Հովհաննիսյանին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ս․ Պապիկյանին և ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանին։ «Մենք չենք կարող անտարբեր լինել այն երևույթի նկատմամբ, երբ մեկ … Read more

«Խոսքը մեկ միջադեպի մասին չէ, այլ շարունակական վարքի մասին»․ Ժաննա Անդրեասյանը՝ ԵՊՀ-ից հեռացված Սահակ Մանուկյանի մասին

«Նախարարությունն է ստացել բողոքը եւ ուղարկել ԲՈՒՀ-ին՝ դիտարկման։ Խոսքը մեկ միջադեպի մասին չէ, այլ շարունակական վարքի մասին»,- խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով վերջերս ԵՊՀ-ից հեռացված դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Սահակ Մանուկյան մասին հարցին։ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրն էր վերջինիս գաղտնի … Read more

Ուշագրավ մանրամասներ․ ի վերջո ինչի՞ց էր վիրավորվել ՔՊ-ականը և ինչո՞ւ է հեռացվել ԵՊՀ դասախոսը

  Հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի պահանջով աշխատանքից ազատվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սահակ Մանուկյանը, քանի որ վերջինիս՝ դասախոսության ժամանակ բերած օրինակը դուր չի եկել ՔՊ-ական պատգամավորին։ Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում Սահակ Մանուկյանը ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները։ Նշենք, որ Մանուկյանը ԵՊՀ-ում աշխատանքի էր անցել սույն … Read more

Սահակ Մանուկյանի «մեղքը» սոսկ այն է, որ կոնկրետ օրինակով փորձել է ուսանողներին բացատրել «վիրավորանք» և «զրպարտություն» հասկացությունների տարբերությունը. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Լինելով ԵՊՀ դասախոս՝ պարտքս եմ համարում բարձրաձայնել Մայր բուհում ակադեմիական ազատության առերևույթ խախտման մասին։ Մասնավորապես, ինձ հասանելի ու վստահելի աղբյուրներից տեղեկանալով դասախոս Սահակ Մանուկյանին ԵՊՀ-ից հեռացնելու «փաստական հիմքին»՝ եկել եմ այն եզրահանգման, որ դասախոսը որևէ կերպ դուրս չի եկել «լսարանային էթիկայի» սահմաններից։ Ակնհայտ է, որ նրա «մեղքը» սոսկ այն է, … Read more

Սահակ Մանուկյանը հեռացվել է ոչ պատշաճ վարքագծի պատճառով. ԵՊՀ մամուլի խոսնակ

Aravot.am-ը ԵՊՀ-ից պարզաբանում էր խնդրել, թե ինչ հիմքով են աշխատանքից ազատել դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Սահակ Մանուկյանին, որին դասախոսության ժամանակ թաքուն նկարել էր ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը: «Սահակ Մանուկյանը հեռացվել է համալսարանից ոչ պատշաճ վարքագծի պատճառով։ ԵՊՀ-ն անընդունելի է համարում էթիկայի կանոնների խախտումները, իսկ նախկին դասախոսը դրանք խախտել է բազմիցս։ Ուսանողներից եւ նրանց … Read more

ԵՊՀ դասախոսին թաքուն նկարողը ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանի դուստրն է

Aravot.am-ը ԵՊՀ-ից ազատված դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Սահակ Մանուկյանից հետաքրքրվեց՝ ի վերջո ո՞վ էր այն իշխանական պատգամավորը, որին դուր չէր եկել իր դասախոսության ժամանակ բերված օրինակը: Պարզվեց՝ խոսքը ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի (լուսանկարում) մասին է, նրա դուստրն է թաքուն նկարել դասախոսին եւ փոխանցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին: «Երեսփոխանուհու դուստրը դասախոսությունը լսելու եւ հասկանալու փոխարեն՝ … Read more

ՔՊ-ական ո՞ր պատգամավորի պատճառով է աշխատանքից ազատվել ԵՊՀ դասախոսը. մանրամասներ․ NEWS.am

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը ԵՊՀ–ում դասի ժամանակ գաղտնի տեսանկարահանել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արդեն նախկին դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանի դասախոսության մի հատված, որտեղ վերջինս ուսանողներին հստակ օրինակով բացատրելիս է եղել վիրավորանք և զրպարտությունն տերմինների տարբերությունը։ Մանավազյանի դուստրը տեսանյութն ուղարկել է պատգամավոր մորը, ինչից հետո դասախոսին ազատել են աշխատանքից՝ «ակադեմիական միջավայրում … Read more

ԵՊՀ դասախոսին թաքուն նկարել են, բերած օրինակը համատեքստից կտրված ցույց տվել ռեկտորին. Սահակ Մանուկյանը մանրամասներ է ներկայացնում

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Սահակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ իրենից անկախ պատճառներով՝ այլեւս չի կարող դասավանդել ԵՊՀ-ում։ Նրա ձեւակերպմամբ, դասախոսության ժամանակ իր բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորն իրեն ազատել է աշխատանքից։ Aravot.am-ի հետ զրույցում Սահակ Մանուկյանը որոշ փակագծեր «բացեց». «Այս պրոցեսը տեղի է … Read more

Դասախոսության ընթացքում բերված օրինակը վիրավորել է երեսփոխանուհու «արժանապատվությունը». դասախոսին հեռացրել են ԵՊՀ-ից

Հոկտեմբեր 27,2025 23:45 ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի՛ ուսանողներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ինձանից անկախ պատճառներով այլևս չեմ կարող դասավանդել ԵՊՀ-ում։ Պարզվում է, որ դասախոսության ժամանակ իմ բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից։ Ձեր խոնարհ ծառա՝ … Read more