Դասախոսության ընթացքում բերված օրինակը վիրավորել է երեսփոխանուհու «արժանապատվությունը». դասախոսին հեռացրել են ԵՊՀ-ից

Հոկտեմբեր 27,2025 23:45

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառումը.

«Սիրելի՛ ուսանողներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ինձանից անկախ պատճառներով այլևս չեմ կարող դասավանդել ԵՊՀ-ում։

Պարզվում է, որ դասախոսության ժամանակ իմ բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից։

Ձեր խոնարհ ծառա՝ Սահակ Մանուկյան։

Աստված պահապան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment