Հարձակման նախերգա՞նք, թե՞ նահանջի ճանապարհի հարթում․ Վաշինգտոնի հակաիրանական ձևակերպումների բնույթը փոխվում է

ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան, Կանադան իրենց քաղաքացիներին կոչ են անում անհապաղ հեռանալու Իրանից։ Սրան զուգահեռ ԱՄՆ նախագահը Թեհրանին սպառնում էր, որ ուժ ռազմական կկիրառի, եթե շարունակվեն ցուցարարների սպանությունները։ Այդ հայտարարությունների ֆոնին Իրանը մի քանի ժամով փակեց իր օդային տարածքը։ Այս իրադարձությունները Իրանում ստեղծված իրավիճակը ավելի ճգնաժամային կարող են դարձնել։ Փորձագետները իրենց վերլուծություններում խիստ զգուշավոր են, որովհետև  … Read more

Միջազգային շուկան արձագանքել է TRIPP-ի երկրորդ փաստաթղթին․ ՀՀ-ն ներդրումների խնդիր չի ունենա

Կառավարության նիստից հետո վարչապետ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Սակայն, նա անդրադարձել է ոչ թե նիստի օրակարգին, այլ Հայաստանի համար գլոբալ նշանակության հարցերին։ Վարչապետը, մասնավորապես, խոսել է «Թրամփի ուղու» գործարկման ու այդ առնչությամբ Հայաստանի գործընկեր պետությունների արձագանքի մասին։ Խոսքը այս դեպքում առավելապես Իրանի մտավախությունների մասին է։  Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը պատասխան … Read more

Հեղուկ գազն առաջիկայում կներկրվի նաև երկաթուղով․ այդ հարցը քննարկվել է կառավարությունում

Հեղուկ գազը շարունակում է թանկանալ,  դեֆիցիտն էլ պահպանվում է։ Սպառողները դժգոհում են, պատասխանատուները տնտեսվարողներին ուղիներ են առաջարկում ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Չի բացառվում, որ առաջիկայում հեղուկ գազը Հայաստան հասնի նաև երկաթուղով։ Այս թեմային այսօր անդրադարձել  են կառավարության նիստում։ Հայաստանը հեղուկ գազ ներկրում է Ռուսաստանից ու Իրանից։ Երկու ուղղություններով էլ այս պահին խնդիրներ կան։ … Read more

Հայրենիքի պաշտպաններն արդեն 1,5 տարի կծառայեն — Հայաստանի Հանրային Ռադիո

Հունվարի 8-ից Շիրակի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Արդեն զորակոչվել են Գյումրիի, Արթիկի, Անիի և հարակից բնակավայրերի 18 տարին լրացած զինակոչիկները: Ծառայության են պատրաստվում նաև Ամասիայի, Աշոցքի և Ախուրյանի երիտասարդները: Շիրակցի այս նորակոչիկներն առաջինն են, որ կծառայեն արդեն կրճատված ժամկետով՝ 2-ի փոխարեն 1.5 տարի․ 2026 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տևողությունը: Ամասիայի … Read more

Իրանի դեսպանի սուր ակնարկը՝ Երևանին ու խիստ իրարամերժ տվյալներ հարևան երկրում իրավիճակի մասին

Հարևան Իրանում ինտերնետային մեկուսացման ֆոնին խիստ իրարամերժ են տեղեկությունները ստեղծված իրավիճակի մասին։ Արևմտյան մամուլի ու իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդած տվյալներն առանցքային կերպով տարբերվում են պաշտոնական Թեհրանի հրապարակածից: Իրանում ստեղծված իրավիճակի շուրջ խոսել է նաև ՀՀ-ում ԻԻՀ նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ զերծ չմնալով նաև սուր հայտարարություններից:

9-րդ կանչը՝ 10 հազար դրամ․ քաղաքացիները 15 օր կունենան վճարելու շտապբուժօգնության համար

Դեկտեմբերի վերջին օրերին ու հունվարի առաջին տասնօրյակում երևանցիները 35 տոկոսով ավելի քիչ են շտապօգնության կարիք ունեցել։ Եթե նախորդ տարի «Շտապբուժօգնություն» ծառայությունը մեկ օրվա ընթացքում 1150-1200 կանչ էր ստանում, ապա վերջին մի քանի օրերին այդ թիվը 800-ից 850-ի միջակայքում է։ Ծառայության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը նկատում է՝ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, տոնական օրերին գրանցվող պատահարները՝ ակնկալիքները … Read more

Բենզինի շուկայի պատկերը փոխվել է, Ադրբեջանից ներկրողների թիվը՝ ոչ, բայց հակամրցակցային վիճակ չկա․ ՄՍՇՊՀ նախագահ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահը ամփոփել է 2025-ին կատարած աշխատանքները։ Գեղամ Գևորգյանը ներկայացրել է արվածն ու խոսել անելիքներից։ Լրագրողների հարցերի «առյուծի բաժինը» վերաբերել է վառելիքի, մասնավորապես, բենզինի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին։ Պաշտոնյան նշել է, որ շուկայի վրա ազդեցություն է ունեցել ադրբեջանական բենզինի ներկրումը, չնայած քանակը մեծ չի եղել։ Ըստ նրա՝ մրցակցությունն այս շուկայում … Read more

Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը — Հայաստանի Հանրային Ռադիո

Հեղուկ գազի կրկին թանկացել է։ Վարորդներն արձանագրում են, որ երկու օր առաջ 190 դրամ արժեցող գազի գինը հասել է 250 դրամի։ Նախորդ տարվա հուլիսին նույնպես այս շուկայում նույն իրավիճակն էր․ տասը օրվա ընթացքում հեղուկ գազը թանկացել էր 120 դրամով։ Պատասխանատուներն աճը տնտեսագիտական գլխավոր՝ առաջարկի ու պահանջարկի կանոնով են բացատրում և բորսաներում հեղուկ գազի գնի բարձրացմամբ։  Արդեն … Read more

5 ամիս անց՝ նորից Վաշինգտոն․ 10 էջանոց «խաղի կանոններ» բոլորի համար՝ ով ում երբվանից կստուգի, ու ինչպես կիրագործվի TRIPP-ը

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին հինգ ամիս անց ավելացավ ևս մեկը, որը խիստ կարևոր է գնահատվում տարածաշրջանի ապաշրջափակման «խաղի կանոնները» հասկանալու համար։ Նոր հայտարարությունը, որը ընդունել և հրապարակել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, քաղաքական և տեխնիկական ասպեկտներով սահմանում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի … Read more

Ավելի մեծ տեմպերով ենք առաջ ընթանում, քան կարելի էր ենթադրել․ վարչապետը TRIPP նախագծի մասին

Տարածաշրջանն այսօր Հայաստան-Ադրբեջան հարթությունում վերածվում է կայունության ու համագործակցության միջավայրի՝ արձանագրել է Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով TRIPP նախագծի առաջընթացը։ Վարչապետն այսօր մասնակցել է «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» թեմայով «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» կազմակերպած ֆորումին։ Միջոցառմանը մասնակցել են նաև օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ ու փորձագետներ: TRIPP նախագիծը նոր հնարավորություններ է բացում … Read more