«Աքսիոս՝ արժանի է»․ Թբիլիսիի մայր տաճարի զանգերի ներքո գահակալվեց Վրաստանի նոր պատրիարքը

Հարևան Վրաստանում նշում են նորընտիր պատրիարք Շիո III-ի գահակալությունը։ Համայն Վրաց նոր Կաթողիկոս-Պատրիարքի ընտրությունը գրեթե կես դար անց առաջինն էր, որ անցկացվեց Թբիլիսիի Սուրբ Երրորդություն մայր տաճարում։ Այսօր էլ Թբիլիսիի մերձակայքում՝ երկրի հինավուրց մայրաքաղաք Մցխեթայում, տեղի ունեցավ նոր պատրիարքի գահակալության հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին երկրի աշխարհիկ և հոգևոր առաջնորդները։ Վրաստանի հոգևոր կենտրոն համարվող Մցխեթայի … Read more

Տոկոսադրույքը նվազում է բարեխիղճ ՓՄՁ–ի համար․ ոլորտի հիմնական խնդիրներն ու մարտահրավերները

Երկխոսություն՝ բիզնեսի ու ֆինանսական հատվածի միջև․ այս նախաձեռնության գաղափարը ծնվել է 2025 թ–ին։ Անացած տարի հանդիպումների շարք կազմակերպվեց երեք մարզում՝ Արագածատոնում, Սյունիքում ու Լոռիում։ Հերթական հանդիպումն այսօր էր՝ Երևանում։ ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և Գերմանահայկական հիմնադրամի կազմակերպված «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» համաժողովի մասնակիցները քննարկել են փոքր ու միջին բիզնեսին խնդիրները։   … Read more

«Տելեգրամ»-ով թմրամիջոց իրացնելու համար՝ մինչև 10, անչափահասին թմրանյութ վաճառելու համար՝ մինչև 15 տարվա ազատազրկում․ նախագիծն ԱԺ-ում է

ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին առընչվող օրենսդրական նախագիծը։ Նախաձեռնության հեղինակն առաջարկում է խստացնել պատիժն ինչպես թմրանյութ իրացնողների, այնպես էլ արտադրողների կամ աճեցնողների համար։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն գտնում  է, որ ավելի խիստ պատիժ պետք է սահմանել ապօրինի թմրաշրջանառությամբ զվաղվողների համար։ … Read more

«Նոր ուժ» կուսակցության առավելագույն նպատակն իշխանափոխությունն է, նվազագույնը՝ ընդդիմափոխությունը

«Նոր ուժ» կուսակցությունը  նախընտրական քարոզարշավը սկսել է Կենտրոն վարչական շրջանից։ Կուսակցության անդամները ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի հետ շրջել են փողոցներում և թռուցիկներ բաժանել քաղաքացիներին։ Կուսակցությունը հայտարարում է, որ առավելագույն նպատակն իշխանափոխությունն է, նվազագույնը՝ ընդդիմափոխությունը։ Նախընտրական ծրագրի հիմքում յոթ հիմնական ուղղություններ են՝ եվրաինտեգրումից մինչև խաղատների գործունեության և շահումով խաղերի արգելում։ «Եկել է ճշմարտությունն ասելու պահը, որովհետև հիմա … Read more

Մոսկվան Երևանին հիշեցրել է Կիևի օրինակը․ Հայաստանն «ապահարզանի» հարցում չի շտապում

Հայ–ռուսական հարաբերություններում լարվածության նոր փուլը սկսվեց մայիսի սկզբին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում հնչած հայտարարություններից հետո։ Որպես հետևանք, Կրեմլը դժգոհել է նաև Հայաստան–ԵՄ մերձեցումից։ Հեռակա հայտարարություններին հաջորդեց Մոսկվայի գործնական քայլը․ ԱԳՆ հրավիրվեց Հայաստանի դեսպանը, և նրան հայտագիր փոխանցվեց։ Թեև մամուլում տեղեկություններ են տարածվում, թե Ռուսաստանում Հայաստանի դեսպանը վերադառնալու է Երևան քաղաքական խորհրդատվությունների նպատակով, սակայն … Read more

Մայիսի 28. զինված ուժերի հաշվետվությունը․ ինչո՞վ է համալրվել հայկական բանակը

Այսօր վաղ առավոտյան երևանյան երկնքի անդորրը խախտել են ռազմական ուղղաթիռները, իսկ տարբեր զորամասերում՝ ռազմական տեխնիկան։ Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա առթիվ զորահանդեսի փորձեր էին։ Այդ միջոցառումը  իշխանությունները ներկայացնում են ոչ միայն որպես զորահանդես, այլև՝ վերջին տարիներին բանակի վերազինման ու պաշտպանական ոլորտում կատարած աշխատանքի յուրատեսակ հաշվետվություն հանրությանը։ Ի՞նչ զինտեխնիկա է ցուցադրվելու, ո՞ր երկրների հետ է Հայաստանը վերջին … Read more

Միջնորդը չի կարող լինել Պուտինի ընկերը․ Բրյուսելը չի ընդունում Ռուսաստանի նախագահի առաջարկը

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին Եվրոպայի հետ հնարավոր բանակցություններում որպես միջնորդ դիտարկելու Մոսկվայի առաջարկը Բեռլինում և Բրյուսելում  միանշանակ չի ընդունվել։ Եվրոպացի առաջնորդները թեկնածությունը լավագույնը չեն համարում՝ ընդգծելով ՌԴ գործող նախագահի և Գերմանիայի նախկին կանցլերի մտերիմ հարաբերությունները։ Միջնորդը չի կարող Պուտինի ընկերը լինել՝ նշում են գերմանացի պաշտոնյաները, միևնույն ժամանակ ընդգծում, որ Եվրոպան պետք է օգտագործի բանակցելու … Read more

Քաղցկեղածին նյութեր՝ մանկական խաղալիքներում. Ինչպե՞ս ընտրել անվտանգ խաղալիք

Գունագեղ, հետաքրքիր, ուշագրավ․այսպիսին ենք մենք տեսնում երեխաների խաղալիքները։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի վերջին բացահայտումները, սակայն,  ցույց են տալիս, որ երեխաների ձեռքում հայտնված իրերը կարող են անվտանգ չլինել, երբեն էլ պարունակել առողջության համար խիստ վտանգավոր նյութեր։ Ինչ է պետք իմանալ խաղալիք ընտրելիս, ինչպես է պետք հասկանալ՝ խաղալիքը  վտանգավոր է, թե անվտանգ։ Երբևէ կմտածեի՞ք, որ այն խաղալիքը, … Read more

Քարոզարշավը Շիրակի մարզում․ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը Գյումրիում էր

Այսօր գյումրեցիների հետ հանդիպել ու իրենց նախընտրական ծրագրի դրույթներն են ներկայացրել  «Հայաստանի շնորհապետական կուսակցության» անդամները: Հայաստանի շնորհապետական կուսակցությունը առաջին անգամ է մասնակցում համապետական ընտրությունների: Շատերին գուցե անծանոթ այս երիտասարդ  քաղաքական ուժն իր նախընտրական քարոզարշավի մեկնարկը տալիս է Գյումրիում: Ըստ կուսակցության առաջնորդ ու վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանի, քարոզարշավը հանրապետոևթյան երկրորդ քաղաքից սկսելու որոշումը եղել է զուգադիպություն: … Read more

Մայիսի 9-ի հիշողությունը, հաղթանակն ու քարոզարշավը․ քաղաքական ուժերը ամփոփում են նախընտրական երկրորդ օրը

Քարոզարշավի առաջին օրն անցավ աղմկոտ մեկնարկներով, փոխադարձ մեղադրանքներով ու ընտրողին զարմացնելու փորձերով։ Իսկ երկրորդ օրը քաղաքական ուժերի մեծ մասը փոխեց ոչ միայն խոսույթի, այլև խորհրդանիշների լեզուն։ Մայիսի 9-ին քարոզարշավը ոմանք սկսեցին «Հաղթանակի» զբոսայգուց, ոմանք էլ՝ «Եռաբլուրից», որտեղ հաղթանակի, պատերազմի ու կորուստների թեմաները արագորեն միախառնվեցին ներքաղաքական պայքարին։ Սակայն ընտրություններին մասնակցող քաղաքական ոչ բոլոր ուժերն ընտրեցին այդ … Read more