Ալոնսոյի անկեղծ խոստովանությունը պաշտոնանկությունից հետո — Armsport.am

Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն դիմել է Մադրիդի «Ռեալի» երկրպագուներին՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելուց հետո։

«Արքայական ակումբը» Ալոնսոյի պաշտոնանկության մասին հայտարարել էր նախօրեին՝ հունվարի 12-ին։ Թիմի ղեկը ստանձնել է Ալվարո Արբելոան։

«Մասնագիտական այս փուլը մոտեցավ իր ավարտին, և ամեն ինչ այնպես չդասավորվեց, ինչպես կցանկանայինք։ «Ռեալը» մարզելը մեծ պատիվ և պատասխանատվություն էր։ Շնորհակալ եմ ակումբին, ֆուտբոլիստներին և, առաջին հերթին, երկրպագուներին՝ ամբողջ մադրիդիզմին՝ վստահության և աջակցության համար։ Հեռանում եմ հարգանքով, երախտագիտությամբ և հպարտությամբ, որ արել եմ հնարավոր ամեն ինչ», — սոցցանցերում գրել է Ալոնսոն։

Հիշեցնենք, որ նախկինում Խաբի Ալոնսոն գլխավորում էր Լեվերկուզենի «Բայերը», որի հետ դարձել էր Գերմանիայի չեմպիոն։

Leave a Comment