Ինձ հերթական դժվար ուղին է սպասվում։ Այս մասին Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագի ժամանակ հայտարարեց Մասյացոտն թեմի նորանշանակ տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«Ես 15 տարի մեր հանրապետության քրեակատարողական հիմնարկներում եմ ծառայել։ Լավ թե վատ, բայց դժվար ծառայության ուղի է եղել։ Երբ այս փոթորկուն շրջանում, երբ պառակտված է մեր եկեղեցին ներսից, դրվեց այս ընտրությունը մեր սիրելի Վեհափառ Հայրապետի կողմից և նաև թեմի քահանայաց դասի մեծամասնության կողմից, ինձ մնում էր ընտրել։ Ես չէի կարող չընտրել ու «այո» չասել»,- ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆՍՕՏՏ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մասյացոտն թեմի առաջնորդ Գերաշ. Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել է թեմակալ առաջնորդի պաշտոնից:
Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, թեմի եկեղեցյաց նկատմամամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները: