Ռեալը գնում է վա-բանկ․ ո՞վ է Պերեսի ցանկալի թեկնածուն Ալոնսոյից հետո — Armsport.am

Մադրիդի «Ռեալը» Խաբի Ալոնսոյի պաշտոնանկությունից հետո զբաղված է նոր գլխավոր մարզչի փնտրտուքներով։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «Արքայական ակումբի» ղեկավարությունը շատ բարձր է գնահատում «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ունակությունները և ցանկանում է հենց նրան տեսնել թիմի ղեկին։

Այնուամենայնիվ, գերմանացի մասնագետը դեռևս մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը։ Նա, ինչպես և նախկինում, առայժմ չի դիտարկում մարզչական գործունեությանը վերադառնալու տարբերակը։

Հիշեցնենք, որ Կլոպի վերջին աշխատավայրը «Լիվերպուլն» էր, որը նա գլխավորել է 2015-ից 2024 թվականներին։ Նրա օրոք մերսիսայդցիները նվաճել են 8 տիտղոս՝ դառնալով Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, ինչպես նաև հաղթել են ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և Աշխարհի ակումբային առաջնությունում։

Leave a Comment