ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի զինված ուժերի երթուղիները

ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի զինված ուժերի երթուղիները Կրասնոարմեյսկի ուղղությամբ։ Հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ ««Կենտրոն» զորքերի խմբավորման հատուկ նշանակության միավորման անօդաչու համակարգերի զորքերի հարվածային FPV-դրոնների օպերատորների հաշվարկներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի զինված ուժերի լոգիստիկ երթուղիները՝ ոչնչացնելով Հատուկ ռազմական գործողության անցկացման գոտու կրասնոարմեյսկի ուղղությամբ հակառակորդի տեխնիկան եւ անձնակազմը», — հայտնել են … Read more

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստան է մեկնելու պաշտոնական այցով – Live News

Մեկնելու եմ Ռուսաստան պաշտոնական այցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Օրերը ճշտված չեն, բայց հրավեր ունեմ տիկին Մատվիենկոյի կողմից փոխադարձ այցի»,- ասաց նա։ Նա հավելեց, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույց է ունեցել օրեր առաջ՝ իր ծննդյան օրը և այցի հետ կապված մանրամասներ են քննարկել։

Ռուսական ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են 63 ուկրաինական ԱԹՍ

18 Հունվարի, 2026 Ռուսական ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են 63 ուկրաինական ԱԹՍ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։Հաղորդվում է, որ ամենաշատ անօդաչու սարքերը՝ 23-ը, որսացել են Բելգորոդի շրջանում։ Եվս 13 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բրյանսկի մարզում, վեցական՝Ռոստովի մարզում և Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետությունում: Չորսական ԱԹՍ խոցվել է Աստրախանի և Վոլգոգրադի մարզերի, երկուսը՝ Կուրսկի մարզի, մեկը՝ … Read more

Ինչու է Փաշինյանը Ռուսաստանը ներքաշում «Թրամփի ուղի» նախագիծ․ Զատուլին – Live News

Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում Ռուսաստանի ներգրավումը Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ երկաթուղային հատվածների վերականգնման գործում, որոնք այնուհետև կմիանան «Թրամփի երթուղուն»։ Դա հնարավորություն կտա քննադատության դեպքում «սլաքներն ուղղել» ՌԴ-ի վրա։ Այս մասին НСН-ի https://dzen.ru/a/aWkLJ7QyR0fEzM3Y հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Հայաստանը Ռուսաստանից օգնություն է խնդրել Հայաստանից մինչև Ադրբեջանի և … Read more

Եթե մենք ինչ-որ բան չանենք Գրենլանդիայի հետ, ապա ՌԴ-ն կամ Չինաստանը կգրավեն Գրենլանդիան․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է տիրանալ Գրենլանդիային և դրան կհասնեն այս կամ այն կերպ: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին՝ նա հստակեցրել է, որ այժմ ամենայն լրջությամբ չի դիտարկում Գրենլանդիան գնելու ինչ-որ ձևի հնարավորությունը: «Ես դեռ չեմ խոսում Գրենլանդիան գնելու մասին։ Հնարավոր է՝ ես խոսեմ այդ մասին, … Read more

Եվս մեկ «փայլուն» քայլ դեպի Նոբելյան մրցանակ․ Մեդվեդևը՝ Վենեսուելայում Թրամփի քաղաքականության մասին

ԱՄՆ խաղաղապահության հիանալի օրինակ։ Անկախ երկրում դաժան ռազմական գործողություն, որը ոչ մի սպառնալիք չէր ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Օրինական ընտրված նախագահի և նրա կնոջ գերեվարումը հատուկ նշանակության ուժերի կողմից։ Իհարկե, այս ամենը խստորեն միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության սահմաններում է՝ Կոնգրեսի հաստատմամբ։ … Read more

ԵՄ-ը պատրաստվում է «պաշտպանել» ՀՀ-ն ՌԴ-ից, մինչդեռ իրական սպառնալիքը գալիս է Ադրբեջանից և Թուրքիայից

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, նախկին փոխարտգործնախարար Գագիկ Ղալաչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ սխալ է սահմանվում սպառնալիքի աղբյուրը, սխալ է դառնում նաև պաշտպանությունըԵՄ–ն հայտարարում է, թե պատրաստվում է «պաշտպանել» Հայաստանը Ռուսաստանից, մինչդեռ Հայաստանի իրական և անմիջական սպառնալիքը գալիս է Ադրբեջանից և Թուրքիայից՝ ռազմական, քաղաքական, տեղեկատվական ու տնտեսական հիբրիդային ճնշման ձևերով։Սպառնալիքի ուղղակի փոխարինումը աշխարհաքաղաքական օրակարգով … Read more

TRIPP-ը Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի Եվրոպա արտահանելու և ՌԴ-ն շրջանցելու մասին է

Վերջիվերջո պետք է հասկանալ, որ ամերիկյան քաղաքականությունը Թրամփի ուղով Ադրբեջանի՝ Նախիջևանին կապելու մասին չէ, ոչ էլ Ադրբեջանին միջանցք տալու մասին է և ոչ էլ ընդհանրապես մեր կամ Ադրբեջանի մասին է, որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն PR-վել այս թեմաների վրա։ Դա Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի Եվրոպա արտահանելու և ՌԴ-ին ու Չինաստանին շրջանցելու մասին է։  Հիշո՞ւմ եք … Read more

«Եթե ՌԴ-ն որեւէ խնդիր ունի, Հայաստանի կառավարությունը կարող է երկաթուղու այդ հատվածները հետ վերցնել կոնցեսիայից եւ վերականգնել»

«Սահմանազատման հանձնաժողովներն աշխատել են, աշխատում են, հետագա անելիքներն են պլանավորում։ Բայց ուզում եմ նաեւ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումն ուղղակիորեն կապված է նաեւ սահմանազատման գործընթացի հետ, որովհետեւ երբ մի որեւէ հատվածով երկաթուղի պետք է անցնի կամ գազամուղ կամ էլեկտրահաղորդման գիծ, կառուցման աշխատանքները սկսելուց առաջ շատ կարեւոր է հստակ գծել, թե այդ հատվածով որտեղով է անցնում … Read more

ՌԴ-ն կրկին հարվածել է Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքին – Live News

Ռուսական ուժերը գիշերը կրկին հարձակում են գործել Օդեսայի մարզի նավահանգստի և արդյունաբերական ենթակառուցվածքների վրա, որի հետևանքով 1 մարդ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերին։ Պաշտոնյան նշել է, որ հարձակման հետևանքով վնասվել են վարչական, արտադրական և պահեստային շենքեր։ Որոշ օբյեկտներում հրդեհներ են բռնկվել, որոնք մարվել … Read more