Երևանի մի շարք հասցեներում մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ

Երևանի մի շարք հասցեներում մայիսի 1-ից կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ: Այս մասին հայտնում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն։

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ամեն օր՝ ժամը 07:00-ից մինչև 24:00-ն։

Սահմանափակումները կվերաբերեն մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանների մի շարք հասցեներին:

Հունվարի 1-ից մայիսի 1-ը և սեպտեմբերի 16-ից հունվարի 1-ը, ջրամատակարարումը կգործի շուրջօրյա ռեժիմով։

Անջատումների ժամանակացույցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ ընկերության պաշտոնական կայքի միջոցով՝ հղումով։

Leave a Comment