Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կիրականացնի Նախիջևանին ԱԹՍ-ի hարվածի միջադեպի հետաքննnւթյուն. Բայրամով

Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կկատարի տված խոստումները և կիրականացնի Նախիջևանին անօդաչու թռչող սարքի հարվածի միջադեպի համապարփակ հետաքննություն և միջոցներ կձեռնարկի՝ բացառելու նման իրավիճակների կրկնությունը։ Այս մասին Էր Ռիադում արտգործնախարարների խորհրդակցական հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: «Ադրբեջանը սպասում է, որ իրանական կողմից տրամադրված երաշխիքները՝ միջադեպի համապարփակ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ, կկատարվեն, և … Read more

Բայրամովը և Ֆիդանը քննարկել են իրանական ԱԹՍ-ների հարձակումները Ադրբեջանի վրա

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։ Ըստ ԱՊԱ-ի՝ նախարարները քննարկել են Իրանի կողմից Ադրբեջանի վրա իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումները։

Կալլասը բարձր է գնահատել Ադրբեջանի դերը ԵՄ քաղաքացիների Իրանից տարհանման գործում

Մարտի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի միջև։ Ինչպես APA-ին հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից, զրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ռազմական լարվածության աճի և սրման ֆոնին ստեղծված անվտանգային իրավիճակը։ Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել … Read more

Բաքուն թույլ չի տա, որ որևէ երկիր Ադրբեջանի տարածքն օգտագործի Իրանի դեմ հարձակումների համար. Ջեյհուն Բայրամով

Հունվար 30,2026 11:24 «Իրանն այսօր». Իրանի շուրջ լարվածության ֆոնին արտգործնախարար Աբբաս Արաղչին վերջին օրերին հեռախոսազրույցներ է ունեցել տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի, Կատարի, Օմանի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Թուրքիայի, Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Արաղչին ընդգծել է խաղաղության և տարածաշրջանային կայունության դեմ ուղղված սպառնալիքներին դիմակայելու տարածաշրջանի բոլոր երկրների համատեղ պատասխանատվությունը: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն թույլ … Read more

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը տարածաշրջանի բարգավաճման գրավական է. Իսրայելի ԱԳ նախարար

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը հնարավոր է դարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իմաստուն քաղաքականության շնորհիվ։ Հայաստանի հետ խաղաղությունը կհանգեցնի տարածաշրջանի բարգավաճմանը, հայտարարել է Իսրայելի արտգործնախարարը: «Շնորհավորում եմ Ադրբեջանին Թրամփի միջնորդությամբ Հայաստանի հետ խաղաղության հասնելու կապակցությամբ», — ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար … Read more

Բայրամովը և ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության շրջանակներում առկա և ապագա համագործակցության օրակարգը, գործընկերության մեխանիզմների շրջանակներում աշխատանքը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների … Read more

Ռուբիոն ու Բայրամովը կարևորել են «Թրամփի ուղին»

Այսօր հեռախոսազրույց է կայացել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ։ Ըստ լրատվամիջոցների՝ քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև՝ տարածաշրջանային իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բարձր է գնահատվել երկկողմ շփումների և քննարկումների ակտիվացումը՝ ուղղված ռազմավարական գործընկերության խարտիայի պատրաստմանը, որը տեղի … Read more