Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը տարածաշրջանի բարգավաճման գրավական է. Իսրայելի ԱԳ նախարար

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը հնարավոր է դարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իմաստուն քաղաքականության շնորհիվ։

Հայաստանի հետ խաղաղությունը կհանգեցնի տարածաշրջանի բարգավաճմանը, հայտարարել է Իսրայելի արտգործնախարարը:

«Շնորհավորում եմ Ադրբեջանին Թրամփի միջնորդությամբ Հայաստանի հետ խաղաղության հասնելու կապակցությամբ», — ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է ադրբեջանական APA-ն։

Ըստ APA-ի՝ Սաարը նշել է, որ դա կհանգեցնի տարածաշրջանի բարգավաճմանը։

Leave a Comment