Ահա թե ինչու մենք խփեցինք այդքան շատ գոլեր. Նևեշը՝ Հայաստանի դեմ տարած հաղթանակի մասին

ՊՍԺ-ի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ժոաու Նևեշը մեկնաբանել է իր ազգային թիմի 9:1 հաշվով ջախջախիչ հաղթանակը Հայաստանի ընտրանու նկատմամբ՝ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման մրցաշարի շրջանակում։ Այս խաղից հետո Պորտուգալիայի հավաքականն ապահովեց իր տեղը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։ «Գոլերի քանակը ցույց է տալիս լավ թիմային աշխատանք՝ թե՛ խաղի, թե՛ մարզումների ընթացքում։ Մինչ այս … Read more

Մենք ակնհայտորեն գերազանցում էինք մեր մրցակիցներին և ցանկանում էինք դա ցույց տալ խաղադաշտում․ Ռամուշ

ՊՍԺ-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Գոնսալու Ռամուշը մեկնաբանել է իր ազգային թիմի՝ Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը (9-1)։ Պորտուգալացիները իրենց տեղը աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլում ապահովեցին որակավորման փուլի վերջին տուրում։ «Մենք ակնհայտորեն գերազանցում էինք մեր մրցակիցներին և ցանկանում էինք դա ցույց տալ խաղադաշտում։ Վերջին խաղը (0-2 հաշվով պարտություն Իռլանդիայից) այդքան էլ հաջող չէր, … Read more

Մեր արձագանքը կենտրոնանալն ու Հայաստանից լավը լինելն էր. Մարտինես — Armsport.am

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում խոշոր հաշվով պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն (1։9)։ Խաղից հետո պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը պատասխանել է լրագրողների հարցերին. «Այսօր ֆուտբոլիստների վերաբերմունքն ու կենտրոնացվածությունը բացարձակ էին։ Իռլանդիայից կրած պարտությունը մտահոգիչ էր։ Հունգարիայի դեմ խաղում մենք վերահսկում էինք հանդիպումը 45 րոպե, … Read more

Մանչեսթեր Յունայթեդի աստղը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակը

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը մեկնաբանել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ընտրանու նկատմամբ տարած գերվստահ հաղթանակը (9։1)։ Ֆերնանդեշը նշեց, որ թիմը փորձել է համոզիչ խաղալ և վերահսկել խաղը, և այս անգամ պորտուգալացիներին հաջողվել է հասնել իրենց նպատակներին։ 31-ամյա կիսապաշտպանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ Հայաստանի հավաքականի դեմ … Read more

Ռոնալդուն արագ արձագանքել է Պորտուգալիայի` Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակին

Պորտուգալիայի հավաքականի աստղային հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն արագ արձագանքեց ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում Պորտուգալիայի` Հայաստանի նկատմամբ տարած 9։1 հաշվով հաղթանակին, որը «Սելեսաոյին» պատմության մեջ 9-րդ անգամ դուրս բերեց աշխարհի առաջնություն։ «Մենք աշխարհի առաջնությունում ենք։ Առա՜ջ, Պորտուգալիա», — լուսանկարին կից գրել է Ռոնալդուն։ Հիշեցնենք, որ Կրիշտիանուն որակազրկման պատճառով … Read more

Շատ վատ տրամադրություն ունենք բոլորս, բայց պետք է ընդունել և աշխատել. Մելիքյան

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում խոշոր հաշվով զիջեց Պորտուգալիայի ընտրանուն (1-9)։ Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանել է լրագրողների հարցերին. «Ցավալի պարտություն էր, պետք է հասկանանք, որ առայժմ պատրաստ չենք թոփ թիմերի դեմ մրցակցելու։ Նոր ենք սկսել ճանապարհը, երիտասարդ թիմ … Read more

🎥 Պորտուգալիան տանը խոշոր հաշվով հաղթեց Հայաստանին՝ դուրս գալով ԱԱ-2026 — Armsport.am

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս խոշոր հաշվով զիջեց Պորտուգալիայի ընտրանուն (1։9)։ Պորտուգալացիների կազմում հեթ-տրիկ ձևակերպեցին Ժոաու Նևեշը և Բրունո Ֆերնանդեշը, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Ռենատու Վեյգան, Գոնսալու Ռամուշը և Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։ Այսպիսով, «Սելեսաոն» F խմբում վաստակեց 13 միավոր և ուղիղ որակավորվեց … Read more

Հայաստանի հավաքականի ամենազգայունը դա պաշտպանության գիծն է. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան հարցազրույց է տվել noticiasaominuto.pt -ին՝ խոսելով գալիք հանդիպման՝ Պորտուգալիա – Հայաստան դիմակայության մասին։ Անդրադարձել է նաև իր մարզչական կարիերային։ «Պորտուգալիան այլ մակարդակի վրա է Հայաստանի հավաքականի հետ համեմատությամբ։ Պորտուգալացիները թոփ մակարդակի ֆուտբոլիստներ ունեն, հատկապես եթե խոսում ենք կիսապաշտպանական գծի խաղացողների մասին, նրանք բոլորը գերաստղեր են։ Միաժամանակ պետք է նշել, որ … Read more

Ի՞նչ է գրել Ռոնալդուն Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ — Armsport.am

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին՝ 6-րդ տուրում Պորտուի «Դրագաու» մարզադաշտում ուժերը կչափի Պորտուգալիայի ընտրանու հետ։ Խաղից առաջ մրցակցի ավագ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է կատարել սոցիալական ցանցերում։ «Առա՛ջ, թի՛մ։ Միասի՛ն ենք այսօր և միշտ՝ հանուն Պորտուգալիայի և մեր դրոշի» Նշենք, որ Ռոնալդուն բաց է … Read more

📷🎥 Հայաստանն ընդդեմ Էուսեբիոյի էներգիայի․ Պորտուգալիան դուրս կգա մեր դեմ հատուկ խաղաշապիկներով

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Աշխարհի 2026թ. առաջնության որակավորման փուլի F խմբի վերջին տուրի շրջանակներում, Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականը Պորտուի «Դրագաու» մարզադաշտում կհյուրընկալի Հայաստանի ընտրանուն։ Այս խաղը պատմական նշանակություն կունենա պորտուգալացիների համար. թիմը խաղադաշտ դուրս կգա լեգենդար Էուսեբիոյին նվիրված հատուկ, սահմանափակ քանակով թողարկված մարզաշապիկով։ «Puma» ընկերության պաշտոնական մարզաշապիկների մշակման պատասխանատու Նիկոլայ Կակաոն հաստատել է, որ այս բացառիկ հանդերձանքը … Read more