Հնարավոր է՝ սեպտեմբերին չեմ վերադառնա հավաքական․ Մորատա — Armsport.am

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան խոսել է Ազգերի լիգայի եզրափակչի Պորտուգալիայի հետ հանդիպմանը (2:2, 3:5 11 մետրանոց) չիրացրած 11 մետրանոցի մասին։ «Ես շնորհակալ եմ մարզչին։ Հասկանալի է, որ 11 մետրանոցը վատ իրացրի, կարող էի ավելի լավ անել, բայց հիմա ոչինչ փոխել հնարավոր չէ։ Մնում է միայն ափսոսալ և տուն գնալ. ես ոչինչ չեմ կարող անել։ … Read more

Ով է ճանաչվել Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի լավագույն խաղացող և ինչու — Armsport.am

Պորտուգալիայի հավաքականի ձախ պաշտպան Նունու Մենդեշը ճանաչվել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչ փուլի լավագույն խաղացող։ Մյունխենում կայացած եզրափակիչ խաղում Պորտուգալիան հաղթանակ է տարել Իսպանիայի նկատմամբ, և Նունու Մենդեշը վճռորոշ դեր է խաղացել այդ հաջողության մեջ։ Նա խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում՝ հավասարեցնելով հաշիվը եզրափակիչում, ինչպես նաև հստակ իրացրել է 11-մետրանոց հաշիվը։ … Read more

Յամալը Ազգերի լիգայի եզրափակիչից առաջ երկու բառով նկարագրել է Ռոնալդուին

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը Ազգերի լիգայի եզրափակիչից առաջ անդրադարձել է Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին։ «Մենք բոլորս մեծ հարգանք ունենք Ռոնալդուի նկատմամբ․ նա ֆուտբոլի լեգենդ է։ Ես կանեմ իմ գործը՝ փորձել հաղթել»,– նշել է Յամալը։ Ազգերի լիգայի եզրափակիչ Պորտուգալիա – Իսպանիա հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 8-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։

Ռոնալդուի հաղթական գոլը, վիճահարույց պահերը և Մեսսիին հիշող երկրպագուները. Գերմանիա – Պորտուգալիա խաղի կարևոր պահերը

Պորտուգալիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Գերմանիային Ազգերի լիգայի կիսաեզրափակչում՝ շնորհիվ Կրիշտիանու Ռոնալդուի հաղթական գոլի։ Հանդիպումը տեղի ունեցավ Մյունխենում։ 📌 Ինչպե՞ս ընթացավ խաղը Գերմանիան առաջինն առաջ անցավ հաշվի մեջ. Ֆլորիան Վիրցը գոլ խփեց 46-րդ րոպեին՝ օգտվելով պաշտպանների սխալից։ Պորտուգալիան արագ արձագանքեց. Ֆրանսիշկու Կոնսեյսաուն հավասարեցրեց հաշիվը, իսկ Ռոնալդուն 74-րդ րոպեին խփեց հաղթական գոլը։ 📌 Մրցավարի վիճահարույց որոշում … Read more

Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակն Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի համար

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի կազմում՝ Ազգերի լիգայի հանդիպումների համար։ Գերմանիայի ընտրանու դեմ կիսաեզրափակչի հանդիպումը կկայանա հունիսի 4-ին։ Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակը․